Առավելագույն համապատասխանեցում Ձեր բիզնեսին. ծրագիրն ունի կարգավորումների ճկուն համակարգ, որը թույլ է տալիս վերջինիս լավագույն կերպով հարմարեցնել Ձեր բիզնեսի պահանջներին:
Մեկ ընդհանրական գին. անկախ այն հանգամանքից, թե ծրագրի ինչ գործառույթներից եք օգտվում, դուք միշտ վճարում եք նույն գինը՝ առանց հավելավճարների:
Անվտանգության բարձր մակարդակ. ծրագիրն ունի անվտանգության չորս մակարդակ, որոնք երաշխավորում են Ձեր տվյալների լիարժեք անվտանգությունը:
Դուք չեք վճարում սերվերի համար. Ձեզ անհրաժշետ չէ ձեռք բերել թանկարժեք սերվեր և վճարել սպասարկման համար, մենք կհոգանք այդ ծախսերը:
Անվճար ուսուցում. Լինելով մեր հաճախորդը՝ դուք կարող եք անվճար մասնակցել ամեն ամիս կազմակերպվող ծրագրի ուսուցման դասընթացներին:
Ծրագիրը բազմալեզու է. ծրագիրը ամբողջությամբ հայաֆիկացված է, բայց այն հասանելի է ցանկացած լեզվով կամ լեզուներով:
Արտահանման/ներբեռնման հնարավորություն. ծրագրից օգտվելիս դուք կարող եք հեշտությամբ ներբեռնել կամ արտահանել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Անվճար թարմացումներ. լինելով մեր հաճախորդը՝ դուք կստանաք բոլոր ծրագրային թարմացումներն անվճար:
Անվճար սպասարկում. ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել մեր էլ. հասցեին և մենք սեղմ ժամկետներում կպատասխանենք Ձեզ: