BPM կամ բիզնես պրոցեսների կառավարում

BPM կամ բիզնես պրոցեսների կառավարում

   BPM (Business Process Management) բիզնես գործընթացների կառավարում. ամբողջական մոտեցում է՝ ուղղված ամբողջ կազմակերպության ասպեկտների կառավարմանը՝ հաճախորդների համար արժեքների ստեղծման ողջ շղթայում: Ցանկացած ձեռնարկությունում իրականացվող ամենատարբեր գործառություններում, օպերացիաներում և բիզնես պրոցեսներում, ինչպես նաև ձեռնարկության կառավարման ամբողջ շղթայում առկա են  նյութական ռեսուրսի, մարդկային ռեսուրսի, ժամանակի, ֆինանսական միջոցների, հաճախորդների հետ հարաբերությունների և փաստաթղթերի հետ կապված կառավարման խնդիրներ: Մյուս կողմից, անհրաժեշտ է կառավարումն իրականացնել ամբողջական և իրար հաջորդող բիզնես պրոցեսների միջոցով, որպեսզի հնարավոր լինի տեսնել ամբողջական պատկերը. դա հնարավորություն կտա գրագետ օպտիմալացնել և ռեսուրսները արդյունավետ բաշխել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումներում՝ մարքեթինգի, վաճառքի, արտադրություն, մատակարարման և այլն: Եթե բիզնես գործընթացը նկարագրված է գրագետ և առկա են գործընթացների իրականացման կանոնակարգեր, ապա վերահսկման և կառավարման գործընթացը առավելագույնս կպարզանա: Օրինակ, ցուցանիշների մատրիցան անմիջապես ցույց կտա ծախված ռեսուրսի՝ նյութի, կատարման ժամանակի և այլ ցուցանիշներ, հնարավոր կլինի գնահատել՝ արդյոք ցուցանիշը նորմավորված է, թե կատարողը ունի թերություն, շրջանառվող փաստաթղթերը կունենան հստակ ճանապարային քարտեզ, աշխատակցի իրականացրած հանձնարարականները գարծառույթները կկոնկրետանան և այլն:

      Բիզնես պրոցեսների  կառավարումը պետք է լուծի բազմաթիվ խնդիրներ, որոնք առավել սրվում են, երբ առաջանում է գործընթացների և պրոցեսների փոփոխության անհրաժեշտություն, արտաքին պատճառներով՝ օրինակ, շուկայի փոփոխություն կամ ներքին՝ կազմակերպության ընդլայնում, նոր ապրանքատեսակի արտադրում և այլն: Արտաքին և ներքին փոփոխությունների հետևանքով ձեռնարկություններում առաջանում է բիզնես պրոցեսների փոփոխության, բարելավման, ադապտացման և, նույնիսկ, բիզնես գործընթացների ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն:

Արդի տնտեսությունում առկա ձեռնարկություններում լայնորեն կիրառվում են ավտոմատացված տարատեսակ կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բիզնես գործընթացի կամ պրոցեսի ավտոմատացում, ինչպես նաև բիզնես գործընթացի ավտոմատացված կառավարում:  Բիզնես պրոցեսների լայնամասշտաբ փոփոխությունները և վերակառուցումները կարող են հանգեցնել նաև այդ ծրագրային համակարգերում ֆունկցիոնալ գործառույթների և ինֆորմացիոն հոսքերի փոփոխման անհրաժեշտության: Այդ իսկ պատճառով բիզնես պրոցեսների կառավարումը սովորաբար իրականացվում է առանձին ծրագրային փաթեթի կամ մոդուլների տեսքով, որոնք համակցված են այլ կառավարման համակարգերի և ծրագրային լուծումների հետ և, լինելով անկախ համակարգ, հնարավորություն ունեն արագ ձևափոխման: 


Մեր համակարգերը կարող եք Ձեռք բերել ապառիկ

Պարզ

9900դր.

ամսական

Համակարգիչ: 1

Օգտագործող: 1

Տվյալներ: 3GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստով

Ընտրել

Հարմար

19900դր.

ամսական

Համակարգիչ: 2, 3

Օգտագործող: 2, 3

Տվյալներ: 6GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

Պրոֆ

39900դր.

ամսական

Համակարգիչ: 4, 5

Օգտագործող: 4, 5

Տվյալներ: 10GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

Այլ

Պետք է

քննարկենք

Համակարգիչ: > 5

Օգտագործող: > 5

Տվյալներ: > 10GB

Դասընթաց: > 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

 

10 պատճառ մեր ծառայություններից օգտվելու համար

 

  1. Ճկուն գնային քաղաքականություն, վճարեք ամսավճարով:
  2. Առավելագույն համապատասխանեցում Ձեր բիզնեսին. ծրագիրն ունի կարգավորումների ճկուն համակարգ, որը թույլ է տալիս վերջինիս լավագույն կերպով հարմարեցնել Ձեր բիզնեսի պահանջներին:
  3. Մեկ ընդհանրական գին. անկախ այն հանգամանքից, թե ծրագրի ինչ գործառույթներից եք օգտվում, դուք միշտ վճարում եք նույն գինը՝ առանց հավելավճարների:
  4. Անվտանգության բարձր մակարդակ. ծրագիրն ունի անվտանգության չորս մակարդակ, որոնք երաշխավորում են Ձեր տվյալների լիարժեք անվտանգությունը:
  5. Դուք չեք վճարում սերվերի համար. Ձեզ անհրաժշետ չէ ձեռք բերել թանկարժեք սերվեր և վճարել սպասարկման համար, մենք կհոգանք այդ ծախսերը:
  6. Անվճար ուսուցում. Լինելով մեր հաճախորդը՝ դուք կարող եք անվճար մասնակցել ամեն ամիս կազմակերպվող ծրագրի ուսուցման դասընթացներին:
  7. Ծրագիրը բազմալեզու է. ծրագիրը ամբողջությամբ հայաֆիկացված է, բայց այն հասանելի է ցանկացած լեզվով կամ լեզուներով:
  8. Արտահանման/ներբեռնման հնարավորություն. ծրագրից օգտվելիս դուք կարող եք հեշտությամբ ներբեռնել կամ արտահանել անհրաժեշտ տեղեկատվությունը:
  9. Անվճար թարմացումներ. լինելով մեր հաճախորդը՝ դուք կստանաք բոլոր ծրագրային թարմացումներն անվճար:
  10. Անվճար սպասարկում. ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել մեր էլ. հասցեին և մենք սեղմ ժամկետներում կպատասխանենք Ձեզ: 


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share