Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացում

                                            Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացում

 

Ժամանակակից աշխարհում հյուրանոցային բիզնեսը աճում և կատարելագործվում է գերարագ տեմպով: Մրցակցային այսպիսի պայմաններում հյուրանոցների համար առաջնային խնդիր է դառնում բարձրակարգ սպասարկումը, որակյալ հյուրանոցային ծառայությունների մատուցումը,  մարքեթինգային ամենատարբեր հնարքների իրականացումը՝ նոր հաճախորդների ներգրավման և պահպանման նպատակով և, առհասարակ, հյուրանոցի արդյունավետ կառավարումը: Հյուրանոցների կառավարման արդյունավետությունը զգալի կարելի է ավելացնել ավտոմատացված կառավարման համակարգերի ներդրման միջոցով:

Հյուրանոցների կառավարման ավտոմատացված համակարգերը բազմաթիվ գործառույթներ իրականացնում են ավտոմատացված ռեժիմով:  Արդյունքում բազմակի կրճատվում է ադմինիստրատիվ աշխատակիցների ծանրաբեռնվածությունը՝ փաստաթղթերի և տվյալների մշակման պրոցեսում:

Ավտոմատացված համակարգերը հնարավորություն են տալիս հյուրանոցին՝

  • Մեկ հյուրի վրա ծախսված ժամանակը կրճատել մինչև 2-3 րոպե
  • Ավելացնել հյուրանոցի շահութաբերությունը 20%-ով՝ կացության ժամանակի հստակ հաշվարկի շնորհիվ
  • Արագ և սերտ շփվում ապահովել ստորաբաժանումների միջև, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվ արձագանքել հաճախորդի ցանկություններին, արագ հեռացնել խափանումները և տեխնիկական խնդիրները
  • Կիրառել բոնուսային և դիսկոնտային քարտեր, որոնք զեղչերի հնարավորություն են տալիս հաճախորդներին
  • Հետևել ազատ սենյակներին և երաշխավորված խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ դեռ հյուրը սենյակից դուրս չի եկել, բայց սենյակն արդեն նոր հյուրերով է բնակեցվում
  • Իրականացնել հյուրանոցի ռեսուրսների կանոնակարգված կառավարում
  • Ապահովել հյուրանոցի տարատեսակ ծառայությունների թափանցիկությունը և վերահսկելիությունը
  • Իրականացնել ամրագրման ծառայությունների և բնակեցման պրոցեսների ավտոմատացում
  • Ավտոմատացնել ընթացիկ գործունեությունը, վարել հյուրերի տվյալների բազան
  • Իրականացնել հյուրանոցի գործունեության բազմագործոն վերլուծություն
  • Հավաքագրել և վերլուծել տեղեկատվություն հյուրանոցային համարների վերաբերյալ և այլն:

  Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացման մեջ զգալի բաժին ունի նաև ռեստորանի աշխատանքի ավտոմատացումը, որի հիմնական խնդիրն է աշխատանքը համապատասխանեցնելը միջազգային ստանդարտներին, բարձրացնելը անձնակազմի վերահսկողությունն ու սպասարկման մակարդակը:


Մեր համակարգերը կարող եք Ձեռք բերել ապառիկ

Պարզ

9900դր.

ամսական

Համակարգիչ: 1

Օգտագործող: 1

Տվյալներ: 3GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստով

Ընտրել

Հարմար

19900դր.

ամսական

Համակարգիչ: 2, 3

Օգտագործող: 2, 3

Տվյալներ: 6GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

Պրոֆ

39900դր.

ամսական

Համակարգիչ: 4, 5

Օգտագործող: 4, 5

Տվյալներ: 10GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

Այլ

Պետք է

քննարկենք

Համակարգիչ: > 5

Օգտագործող: > 5

Տվյալներ: > 10GB

Դասընթաց: > 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

 

10 պատճառ մեր ծառայություններից օգտվելու համար

 

  1. Ճկուն գնային քաղաքականություն, վճարեք ամսավճարով:
  2. Առավելագույն համապատասխանեցում Ձեր բիզնեսին. ծրագիրն ունի կարգավորումների ճկուն համակարգ, որը թույլ է տալիս վերջինիս լավագույն կերպով հարմարեցնել Ձեր բիզնեսի պահանջներին:
  3. Մեկ ընդհանրական գին. անկախ այն հանգամանքից, թե ծրագրի ինչ գործառույթներից եք օգտվում, դուք միշտ վճարում եք նույն գինը՝ առանց հավելավճարների:
  4. Անվտանգության բարձր մակարդակ. ծրագիրն ունի անվտանգության չորս մակարդակ, որոնք երաշխավորում են Ձեր տվյալների լիարժեք անվտանգությունը:
  5. Դուք չեք վճարում սերվերի համար. Ձեզ անհրաժշետ չէ ձեռք բերել թանկարժեք սերվեր և վճարել սպասարկման համար, մենք կհոգանք այդ ծախսերը:
  6. Անվճար ուսուցում. Լինելով մեր հաճախորդը՝ դուք կարող եք անվճար մասնակցել ամեն ամիս կազմակերպվող ծրագրի ուսուցման դասընթացներին:
  7. Ծրագիրը բազմալեզու է. ծրագիրը ամբողջությամբ հայաֆիկացված է, բայց այն հասանելի է ցանկացած լեզվով կամ լեզուներով:
  8. Արտահանման/ներբեռնման հնարավորություն. ծրագրից օգտվելիս դուք կարող եք հեշտությամբ ներբեռնել կամ արտահանել անհրաժեշտ տեղեկատվությունը:
  9. Անվճար թարմացումներ. լինելով մեր հաճախորդը՝ դուք կստանաք բոլոր ծրագրային թարմացումներն անվճար:
  10. Անվճար սպասարկում. ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել մեր էլ. հասցեին և մենք սեղմ ժամկետներում կպատասխանենք Ձեզ: 


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share