Ինչ նպատակ են հետապնդում CRM համակարգերը և ինչպիսի խնդիրներ են լուծում

  1. Ապահովել ամբողջական և պահպանված հաճախորդների շտեմարան:
  2. Խուսափել տվյալների կորստից եթե վաճառքի գործակալը տեղափոխվել է մրցակիցների մոտ: Աշխատանքից ազատված գործակալի հաճախորդներով կարող է զբաղվել նոր աշխատակիցը, որը կժառանգի հաճախորդների վերաբերյալ ինֆորմացիան:
  3. Պահպանել փոխհարաբերությունների պատմությունը այն պոտենցիալ հաճախորդների կամ կոնտակտների հետ որոնք չեն դարձել գնորդ, ուղարկելով նրանց նոր առաջարկներ:
  4. Գնորդի հետ փոխհարաբերությունների անհատականացում:
  5. Կազմակերպության ստորաբաժանումների և աշխատակիցների միջև փոխկապակցված շփման ապահովում ընդհանրացված տվյալների հենքով:
  6. Միևնույն հաճախորդի տվյալների կրկնակի մուտքագրման կասեցում, եթե նույնիսկ տվյալների մուտքագրումը իրականացվում է տարբեր ստորաբաժանումներից:
  7. Վաճառքների արդյունավետության բարձրացում:  
  8. Հաճախորդների սեգմենտավորում Պարետոի սկզբունքով 20/80: Շահութաբեր հաճախորդների բացահայտում և աշխատանքի կենտրոնացում նրանց վրա:
  9. Ապահովել կոմունիկացիայի հնարավորություններ հաճախորդների հետ:
  10. Հաճախորդների ներգրավման մեխանիզմների կիրառման հնարավորություններ:
  11. Հաճախորդների պահպանման մեխանիզմների կիրառում՝ ծննդյան և տոնական օրերի շնորհավորում, հաճախորդի համար շահավետ կամ հետաքրքիր ինֆորմացիայի հաղորդում, տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների, սեմինարների հրավերների ուղարկում: Բոնուսային –զեղչային կամ այլ շահագրգռող գործառույթների իրականացում:
  12. Cross-Sell տեխնոլոգիայի կիրառում այն է խաչվող ապրանքների կամ ծառայություններ վաճառելու կամ առաջարկելու հնարավորություն:
  13. Upsell տեխնոլոգիայի կիրառում`  կազմակերպության համար առավել նպատակահարմար գնով ապրանքների կամ ծառայություններ առաջարկելու հնարավորություն: 
  14. Վաճառքի գործակալների կողմից իրականացվող աշխատանքի պլանավորում և կառավարում: Վաճառքների պլանավորում-կանխատեսում վաճառքների ձագար /воронка прадаж/:
  15. Հաճախորդների հետ փոխհարաբերություններում մարդկային գործոնի մաքսիմալ նվազեցում, կադրային փոփոխությունների դեպքում ինֆորմացիայի կորստի մինիմալացում, աշխատակիցներից կախվածության վերացում:
  16. Մարքեթինգային միջոցառումների արդյունավետության գնահատում, ծախսերի հաշվառում ներդրումների հետ վերադարձի հաշվարկ ROI, մարքեթինգային գործառույթների օպտիմալացում:
  17. Կազմակերպության ստորաբաժանումների միջև փոխհարաբերությունների և կոմունիկացիայի ապահովում:
  18. Հաճախորդների տարանջատում տարբեր հայտանիշներով և ֆիլտրման հնարավորություն:


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share