Планирование и управление продажами

Վաճառքների կառավարումը հանդիսանում է CRM համակարգերի առանցքային դրույթներից մեկը: Վաճառքի բիզնես պրոցեսը տարբեր ոլորտի կազմակերպություններում իրականացվում է ամենատարբեր եղանակներով և գործառույթների հաջորդականությամբ, ինչպես նաև յուրաքանչուր ոլորտում կիրառվում են վաճառքի տարբեր տեխնոլոգիաներ: Վաճառքների կառավարման գործընթացը Մեր Սոֆթ CRM համակարգում, հնարավոր է իրականացնել փոխկապակցված գործառույթներով ինֆորմացիոն հոսքերի վերլուծությունով, փաստաթղթավորումով  և օժանդակ կառավարման ավտոմատացված գործիքներով:

 Մեր Սոֆթ CRM–ը թույլ է տալիս իրականացնել՝

  • Վաճառքների պլանավորում ըստ ծավալների, ժամանակահատվածի, գործակալների, տարածաշրջանների, ուղորդման, գնորդների խմբերի և այլն:
  • Գործարքների փուլային կառավարում /վաճառքների ձագար- воронка продаж/, համակարգը հնարավորություն է տալիս գնահատել գործարքների փակման հավանականությունը և սպասվելիք եկամուտները:
  • Հաճախորդների խմբավորում ըստ նրանց ուղորդման և հետաքրքրությունների սոցիալ-դեմոգրաֆիկական կամ գործունեության  խմբերի՝ համապատասխան յուրաքանչյուր խմբին նախնական առաջարկների տրամադրման համար:
  • Վաճառքի մասնագետների կողմից իրականացված աշխատանքի քանակական, որակական և գումարային գնահատում:
  •  Հաճախորդի հետ շփման պատմության դիտարկում, նախկինում կատարված գնումների, նախասիրությունների, բողոքների և առաջարկների վերլուծություն:
  • Պոտենցիալ հաճախորդի կամ գնորդի կարիքների բացահայտում և ինֆորմացիայի հաշվառում
  • Հաճախորդի կամ պոտենցիալ գնորդի հետ բանակցային գործընթացների և շփման պատմության հաշվառում
  • Գնային առաջարկի տրամադրում
  • Cross sales և upsales տեխնոլոգիաների կիրառման համար տվյալների օնլայն տրամադրում
  • Պատվերների կազմում
  • Գնացուցակների կառավարում
  • Վաճառքի ձևակերպում
  • Պայմանագրի կազմում

 Այլ փաստաթղթերի կազմում հաշիվ ապրանքագիր, կատարման ակտ, բեռնագիր, երաշխիքային կտրոններ և այլն:



Share