Управление документооборотом касающийся покупателей

Մեր Սոֆթ CRM համակարգը հնարավորություն է տալիս հաշվառել և կառավարել հաճախորդների հետ կապված վաճառքի և սպասարկման ընթացքում բոլոր տեսակի փաստաթղթերը և ելից-մտից փաստաթղթերի մատյանները՝ հաշիվ ապրանքագրեր, նամակներն ու գրություններն, առաջարկներն ու կատարման ակտերը, վճարման հաշիվներ և այլն: CRM համակարգի բոլոր փաստաթղթերը հնարավոր է գեներացնել ձևաթղթերի միջոցով ինչպես նաև կցագրել ֆայլեր կամ օրիգինալ փաստաթղթերը: Փաստաթղթերը կառավարվում են փաստաթղթի կարգավիճակի միջոցով:

Փաստաթղթերի մի մասը փոխկապակցված է Մեր Սոֆթ-ի այլ կառավարման համակարգերի հետ, օրինակ հաշիվ-ապրանքագրերը և վճարման հաշիվը կարելի ստեղծել առևտրի համակարգից և այն հասանելի կլինի նաև CRM համակարգի օգտագործողներին: CRM համակարգում գնորդի կամ գործընկերոջ քարտում ներկայացված են վերջինիս վերաբերվող ողջ փաստաթղթերի բազան, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել կազմակերպության ներսում ընդհանրացված և լիարժեք տվյալների միջավայր, որտեղ ցանկացած ստորաբաժանման յուրաքանչյուր աշխատակից կկարողանա փոխկապակցված կերպով համագործակցել և օգտվել տվյալների յուրաքանչյուր իրեն հասանելիք մասից:



Share