Կոմերցիոն առաջարկների հաշվառում

CRM համակարգը պարունակում է կոմերցիոն առաջարկներ կազմելու համար նախատեսված հատուկ մոդուլ, որը հնարավորություն է տալիս  ցանկացած բարդության և տեսքի գնային կամ կոմերցիոն առաջարկներ կազմելու և պահպանելու համար: Կոմերցիոն առաջարկները հնարավոր է գեներացնել ինչպես տիպային ստանդարտ ձևաթղթերով այնպես էլ անհատական առաջարկներ կցագրված ֆայլերի միջոցով: Կոմերցիոն առաջարկները փոխկապակցված լինելով գնորդի կամ գործընկերոջ հետ կազմում են վերջիններիս փոխհարաբերությունների պատմության մի մասը և այդ ինֆորմացիան հասանելի է ինչպես գնորդի քարտից այնպես էլ առաջարկների ցուցակից: CRM –ում կոմերցիոն առաջարկները հանդիսանում են փաստաթուղթ և համակցված են փաստաթղթաշրջանառության մեջ և դա հնարավորություն է տալիս փաստաթղթի կարգավիճակի փոփոխության միջոցով կիրառել կառավարման որոշակի հնարավորություն /առաջարկը կազմվել է, հաստատվել է տնօրինության կողմից, տրամադրվել է հաճախորդին/ համապատասխան կարգավիճակի դեպքում սահմանել առաջարկի խմբագրման կամ հեռացման արգելափակում:

Հաճախ գնորդները մատակարարներից պահանջում են անհատական վերաբերմունք ինչպես գնի այնպես էլ ապրանքի կամ ծառայության ներկայացման հետ կապված: CRM համակարգի այս հնարավորությունը օգտագործելով Ձեր կազմակերպությունում հնարավոր կդառնա  համակարգել վաճառքի ստորաբաժանման աշխատանքը, ընդգծելով ցանկացած պոտենցիալ գնորդի անհատականությունը , ապահովվելով կորպորատիվ  ներկայացուցչական  ձևաչափ առանց բարդությունների և ժամանակի կորստի:



Share