Ինչպես կառավարել բիզնեսը արդյունավետ
Ամերիկահայ միլարդատեր, և ֆինանսիստ Քըրք Քըրորյանն ասել է. եթե տնտեսագետները իրոք պատկերացում ունենային բիզնեսից, ապա կլինեին հարուստ, ոչ թե հարուստների խորհրդական: Ասվածի հետ դժվար է չհամաձայնել, սակայն դժվար է նաև պատկերացնել որևէ բիզնես կամ ձեռնարկություն առանց ռազմավարության, կառավարման ու հաշվառման գործիքների և համակարգերի կիրառման:
Բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ է նպատակ, պլանավորում, կազմակերպում և վերահսկում: Բայց սա դեռ ամենը չէ. եթե դուք ղեկավարում եք կազմակերպություն, ապա գործ ունեք մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակները, աշխարհայացքն ու բնավորության գծերը: Այդ դեպքում խնդիր է առաջանում հետաքրքրել և մոտիվացնել աշխատակիցներին, վարակել ձեր բիզնես գաղափարով և ընդհանուր նպատակով, ինչպես նաև ապահովել այլ անհրաժեշտ ռեսուրսներով, ներքին կանոնակարգով և պարտականություններով, նաև կոմունիկացիայով: Այլապես աշխատակիցների և կազմակերպության նպատակները չեն համընկնի և որևէ հաջողության կամ շահութաբեր բիզնեսի հասնելը կդառնա անհնար: Բիզնեսի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ կլինի մանրամասն նկարագրել բիզնես-պրոցեսները, սահմանել վերահսկման ցուցանիշներ, ստեղծել կառավարչական հաշվառման համակարգ, ինչպես նաև նկարագրել ստորաբաժանումների միջև փոխհարաբերությունները: Ցանակացած բիզնեսի գլխավոր նպատակներից է դրամ վաստակելը՝ շահութաբերության ապահովումը: Սակայն պետք չէ մոռանալ, որ շուկայական տնտեսությունում ձեր բիզնես-նպատակը կամ միտքը կարող են ունենալ այլ տնտեսվարող սուբյեկտներ եւս, որոնք կստեղծեն մրցակցային խոչընդոտներ Ձեր նպատակի առջեւ: Մրցակիցները, մատակարարները, բիզնես գործընկերները, տնտեսության անկայունությունը, բիզնեսում ներգրավված մարդիկ և մարդկային գործոնը, ֆինանսական միջոցների շրջանառությունը, ապրանքանյութական արժեքների և կազմակերպության ռեսուրսների պահպանում և զարգացումը ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ ստեղծում են որոշակի բիզնես-ռիսկեր, որոնց կառավարումը նույնպես կարևոր է հաշվի առնել կառավարման շղթայում:
Այսպիսով, բիզնեսի կառավարումը հանգում է հետեւյալին.
- Մարդկային ռեսուրսի կառավարում
 - Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում
 - Ֆինանսական հոսքերի և ծախսերի կառավարում
 - Հիմնական ֆինանսական ցուցանիշների կառավարում
 - Պահեստեների և ապրանքանյութական միջոցների հաշվառում և կառավարում
 - Մատակարարման շղթայի կառավարում
 - Արտադրական գործընթացների կառավարուր
 - Կազմակերպության մեջ իրականացվող ներքին և արտաքին սպառողների բիզնես գործընթացների և պրոցեսների կառավարում
 - Ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և կառավարում
 - Ձեռնարկությունում ներքին կողոպուտների ռիսկերի գնահատում և կառավարում
 - Այլ ռիսկերի արդյունավետ կառավարում
 - KPI հիմնական արդյունավետության ցուցանիշների վերահսկում
 - Փաստաթղթաշրջանառության վերահսկում
 
Բիզնեսի էֆեկտիվ կառավարման համար անհրաժեշտ է, որ կազմակերպության ղեկավարը ցանկացած պահի կարողանա վերահսկել յուրաքանչյուր օղակ. այդ խնդիրը արդի բիզնեսները լուծում են ավտոմատացված ծրագրային համակարգերի ներդրմամբ:
Ձեռնարկության ընհանուր կառավարման ավտոմատացված համակարգերը կոչվում են ERP, որը թարգմանաբար նշանակում է ձեռնարկության ռեսուրսների պլանավորում: ERP –ին հատուկ ծրագրային պահովում է, որը հնարավորություն է տալիս լիարժեք իրականացնել բիզնեսի ավտոմատացում և կառավարում: ERP համակարգը բաղկացած է տարբեր կառավարման ավտոմատացված համակարգերից կամ ծրագրային ապահովումներից, որոնք գործում են մեկ ընդհանրացված տվյալների բազայի կամ շտեմարանի հիմքով: ERP-ին կամ բիզնեսում առկա բիզնես գործընթացների և ինֆորմացիայի կառավարման լիարժեք ավտոմատացումը, բաղկացած է հետևյալ ավտոմատացված համակարգերից՝
- HR մարդկային ռեսուրսի կամ աշխատակազմի կառավարման ծրագրային ապահովում
 - CRM հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման ծրագրային ապահովում
 - BPM բիզնես գործընթացների կամ բիզնես պրոցեսների կառավարման համակարգ
 - Ֆինանսական հոսքերի և ծախսերի կառավարման ծրագրային ապահովում
 - Trade առևտրի կառավարման ծրագրային ապահովում
 - WMS պահեստների և ապրանքանյութական միջոցների կառավարման ծրագիր
 - Արտադրության կառավարման համակարգ
 - KPI Արդյունավետության ցուցանիշների կառավարման համակարգ
 - Տեղեկացումների և հիշեցման համակարգ
 - Ցանկացած պարամետրով և ցանկացած պահի վերլուծություներ իրականացնելու և հաշվետվություններ ստանալու ենթահամակարգեր
 
ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման և կառավարման համակարգը թույլ է տալիս ստեղծել կորպորատիվ տվյալների շտեմարան, ապահովել գործնական և վերլուծության ու որոոշումների կայացման համար անհրաժեշտ ինֆորմացիա, ստորաբաժանումների աշխատակիցների միջև կոմունիկացիա, իրականացնել բիզնեսի լիարժեք և արդյունավետ կառավարում և նվազեցնել բիզնես ռիսկերը: Բիզնեսի լիարժեք ավտոմատացումը նաև թույլ կտա բարձրացնել տնտեսական և շահութաբերության ցուցանիշները՝ նվազեցնելով ֆինանսական, ժամանակի և ռեսուսրսների անհարկի ծախսը:
Ավելին կարող եք կարդալ՝
- CRM. պարզապես գաղափարախոսությու՞ն, թե՞ ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման գործիք
 - Գնորդների (հաճախորդների) սեգմենտավորում
 - CRM համակարգերի տեսակները
 - Թեթեվացնում ենք HR ստորաբաժանման կյանքը
 - Վաճառքի ձագար (Воронка продаж, Sales funnel)
 - Լոյալություն.կամ`երբ հաճախորդները վերադառնում են ընկերների հետ
 
Автоматизированные системы управления бизнесом
- Учет времени
 - Система мобильной торговли
 - Увеличить онлайн-продажи
 




















