Риелтор

 

Մեր ընկերության կողմից առաջարկվող լուծումները, որոնք կենտրոնացած են բիզնեսի վրա, առավել լայնորեն կիրառվող եւ բարձր համարում ունեցողներից են տվյալ ոլորտում: Այդ լուծումները արտացոլում են մեր հաճախորդների լայն շրջանակը` սկսած միջազգային ներդրումային հիմնադրամներից մինչև փոքր տարածաշրջանային ձեռնարկություններ: Առաջարկվող MS Realtor անշարժ գույքի գործակալության ավտոմատացման համակարգը նախատեսված է անշարժ գույքի գործակալությունում կատարվող գործառույթների ավտոմատացման, դրանց օպտիմալացման, ծախսվող ժամանակի նվազեցման, ինֆորմացիայի երկարաժամկետ համակարգված պահպանության, սպասարկման արագության բարձրացման և, ընդհանրապես, գործակալության կամ գործակալի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Այս ճկուն բիզնես մոդելի կիրառումը է թույլ է տալիս ստեղծել վստահելի եւ թափանցիկ համակարգ` կառավարելու առանցքային գործընթացները` կախված հաճախորդի անհատական կարիքներից:

Հիմնական գործառույթներ
  • Անշարժ գույքի օբյեկտների նկարագրության համակարգված պահպանման հնարավորություն, որը զերծ է պահում օգտագործողին տարբեր կրիչների վրա ինֆորմացիայի պահպանման դեպքում առաջացող խնդիրներից` հեշտացնելով և պարզեցնելով փնտրման և դասակարգման գործընթացները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում կատարել վերլուծություն ընկերության ընթացիկ գործերի առնչությամբ:
  • Համակարգում նախատեսված է գործընկերների (թերթեր, ամսագրեր, ինտերնետ կայքեր և այլն) և այցելուների (որոնք կարող են միաժամանակ ներկայացնել մի քանի հայտ գնման, վաճառքի կամ փոխանակման վերաբերյալ) ինֆորմացիոն բազա:
  • Անշարժ գույքի օբյեկտների դինամիկ փոփոխվող և ավելացող բազմաֆունկցիոնալ նկարագրությունների հնարավորություն: Այսինքն, տրվում է օբյեկտների նկարագրության` օգտագործողի կողմից դինամիկ կերպով ավելացվող նկարագրությունների ցուցակ:
  • Գործակալի կողմից հայտի իրականացման նպատակով կատարված գործողությունների գրանցման հնարավորություն:
  • Համակարգում նախատեսված է քարտեզի վրա գույքի դիրքը, ինչպես նաև առանձին կամ ինչ-որ ֆիլտրերով բաժանված խմբերի դիրքերը տեսնելու հնարավորություն: Օրինակ` տվյալ գործակալի հայտերը, տարբեր հայտեր` ըստ վերանորոգված լինելու, ըստ 2-րդ հարկից բարձր լինելու և այլն:
  • Անշարժ գույքի օբյեկտների վերաբերյալ բոլոր հնարավոր գործողությունների կիրառման հնարավորություն` վաճառք, մասնակի վաճառք, գնում, վարձակալում, վարձակալության տրամադրում, փոխանակում և/կամ այս բոլորի համակցություն և այլն:
  • Անշարժ գույքի հայտերի խմբավորում առանձին թղթապանակներում ըստ նրանց կարգավիճակների` ակտիվ, ժամանակավորապես սառեցված, դադարեցված, իրականացված և այլն:
  • Գործակալի կողմից կատարվելիք գործողությունների կամ պայմանավորվածությունների պլանավորում: Ըստ օրացույցի և ժամերի նշելով կատարվելիք գործողությունները` ժամանակին ստանալ դրանց մասին հիշեցումներ և զգուշացումներ: Ինչպես նաև ստանալ հանձնարարություններ ղեկավարի կողմից և դրանց կատարման մասին ավտոմատ կերպով տեղեկացնել ղեկավարին:
  • Ներդրված պատրաստի տեղեկատուներ հասցեների, քարտեզների, անհրաժեշտ փաստաթղթերի և այլ ոչ պակաս կարևոր պարամետրերի վերաբերյալ:
  • Փոփոխվող տվյալների բազա, որը հնարավորություն է տալիս համակարգը համապատասխանեցնել տվյալ օգտագործողի պահանջներին:
  • Համակարգն ինքնուրույն` ըստ նախօրոք տրված պարամետրերի կամ շաբլոնների, ձևավորում է հայտ և օգտագործողի որոշմամբ էլեկտրոնային նամակի, թղթային նամակի կամ ֆաքսի տեսքով ավտոմատ ուղարկում այն գործընկերներին` թերթեր, ամսագրեր, այլ գործակալություններ: Հնարավոր է նաև հայտի տեղադրում գործակալության ինտերնետ կայքում:
  • Ներդրված է փնտրման հզոր համակարգ ըստ տրվող պարամետրերի` ներկայացնելով հայտի համապատասխանության աստիճանը (տոկոսներով) ներկայացված պահանջներին:
Հնարավորություններ
  • Հնարավորություն է տալիս ցանկացած պահի ավելացնել օգտագործողների, ներառյալ նաև հեռահար օգտագործողների քանակը, որոնք կենտրոնական գրասենյակին միանում են ինտերնետի միջոցով` ծախսելով մինիմալ ցանցային ռեսուրսներ և չդանդաղեցնելով ինտերնետի արագությունը կենտրոնական կամ լրացուցիչ հանգույցներում:
  • Համակարգը հնարավորություն տալիս է ցանկացած հայտի կցել անսահմանափակ քանակությամբ ֆոտո, վիդեո և այլ ֆայլեր, նախագծեր կամ էսքիզներ, ինչպես նաև սլայդ շոուներ: Ցույց տրվելով հետաքրքված անձանց` օգնում է ստեղծել ամբողջական պատկերացում գույքի վերաբերյալ:
  • Համակարգն ունի ինֆորմացիայի արտահանման հնարավորություն Excel և Word:
  • Համակարգում նախատեսված է ավտոմատ հեռախոսազանգերի կատարում և ընդունում: Ընդունված զանգերի հեռախոսահամարների համեմատում և իդենտիֆիկացում գործընկերների և այցելուների ինֆորմացիոն բազայի տվյալների հետ:
Առավելություններ
  • Համակարգն այնպես է ստեղծված, որ այն հնարավոր է ձեռք բերել առանձին բաղադրիչներով. հնարավոր է սկզբում ձեռք բերել և օգտագործել միայն մեկ բաղադրիչ, անհրաժեշտության դեպքում հետագայում ավելացնել դրանք` հասցնելով ամբողջական տարբերակին: Սա հնարավորություն է տալիս միանգամից չծախսել մեծ գումար, այլ վճարել մաս-մաս` ըստ անհրաժեշտության:
  • Ստեղծված լինելով ըստ ծրագրավորման նորագույն տեխնոլոգիաների` համակարգի ինտերֆեյսը լիովին համապատասխանում է ծրագրային ապահովման կառուցվածքային և ձևավորման ստանդարտներին:
  • Համակարգի մտածված և ինտուիտիվ նախատգծված ինտերֆեյսը թույլ է տալիս առանց հատուկ պատրաստության և ուսուցման օգտագործել և տեսնել համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները` ծախսելով մինիմալ ժամանակ և ջանքեր:
  • Մեր մասնագետները միշտ պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն, պատասխանել հարցերին և վերացնել առաջացած խնդիրները:
  • Ինֆորմացիայի և տվյալների պաշտպանվածություն կորուստներից և չթույլատրված կրկնօրինակումներից: Ինչպես նաև ռեզերվային կրկնօրինակների ստեղծում:
  • Օգտագործողների իրավունքների և ինֆորմացիայի տեսանելիության սահմանափակում` ըստ անհրաժեշտության:
  • Համակարգի ստատիստիկ հաշվետվությունները հնարավորություն են տալիս կանխատեսել շուկայի տենդենցները, հայտնաբերել գնորդների պահանջմունքները նոր ծառայություններում, կազմել պատկերացում ընկերության ֆինանսների մասին և այլն:

Отзывы


Share