Ծրագրեր

ԿԱԴՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

personnel-copy1

Աշխատակիցների բացակայությունները, արձակուրդները, թրեյնինգների իրականացման անհրաժեշտությունը, աշխատավարձի բարձրացումը, պաշտոնի բարձրացումը, աշխատանքի գնահատումը, կարգապահությունը, նոր աշխատակիցների ընդունումը, աշխատանքային պայմանագրերը եւ մշտապես փոփոխվող օրենքները բավական են նույնիսկ ամենակազմակերպված մարդկային ռեսուրսների մասնագետների աշխատանքը լարված պահելու համար: «ՄերՍոֆթ» ՍՊԸ-ի կողմից մշակված Կադրերի Կառավարման Ավտոմատացված համակարգը ստեղծված է օգնելու կազմակերպություններին արդյունավետ կազմակերպել տարաբնույթ գործառույթներ` կապված կադրերի հաշվառման, կառավարման, հաշվետվությունների պատրաստման հետ, ինչպես նաև իրականացնել աշխատողների մասին տվյալների համակարգված պահումը և արխիվացումը:

Բեռնավորել համակարգի ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ տարբերակը Download

ՊԱՀԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

«Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից ստեղծված պահեստի կառավարման ծրագիրը նախատեսված է ապրանքաշրջանառության վերահսկման և  առևտրային գործառույթների իրականացման  համար: Այն կարող է օգտագործվել մանրածախ և մեծածախ վաճառքներով զբաղվող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ինչպես նաև ֆիզիկական անձանց համար: Համակարգի օգտագործման դեպքում հնարավոր կլինի ամբողջությամբ կառավարել ու վերահսկել տեղի ունեցող պրոցեսները առանց մեծ ջանքեր ու ժամանակ վատնելու` ստանալով շրջանառու միջոցների և ապրանքանյութական արժեքներին վերաբերվող հաշվետվություններ: Փաստաթղթաշրջանառության միջոցով հնարավոր կլինի վերականգնել իրականացրած գործարքները, ինչպես նաև դիտել ինֆորմացիան գործընկերների  պարտավորությունների վերաբերյալ:

Ծրագրում ավտոմատացվել են հետևյալ գործառույթները`

  • Ապրանքների ձեռք բերում, իրացում /նաև մանրածախ/
  • Աշխատանք բարկոդ սկաների հետ
  • Ապրանքների հետ վերադարձ, հետ ընդունում
  • Գործընկերների հաշիվների վարում մի քանի փոխարժեքով
  • Գործընկերների պարտքի վերանայում
  • Դրամական միջոցների շրջանառություն, մնացորդ և  գործառույթներ/դրամարկղ, բանկ/
  • Ապրանքների դուրս գրում պահեստից
  • Ապրանքանյութական արժեքների տեղաշարժ
  • Առանձին պահեստներ վարելու հնարավորություն
  • Ապրանքների կոմպլեկտավորում 
  • Ժամկետն անցնող ապրանքների ավտոմատ վերահսկում
  • Ապրանքների քանակական ավտոմատացված վերահսկում` նախկինում կուտակված ստատիստիկ վերլուծության հիման վրա
  • Պատվերների ձևակերպում
  • Գնագոյացում, ինքնարժեքի հաշվարկ
  • Ապրանքանյութական արժեքների վերագնահատում

Ծրագիրը տրամադրում է հետևյալ փաստաթղթերը` 

  • Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ
  • Հաշիվ ապրանքագիր
  • Վճարման հաշիվ
  • Ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի օրդերներ
  • Բեռնագիր
  • Պահեստի մուտքի և ելքի օրդերներ
  • Տեղեկանք գնորդներին տրված հարկային հաշիվների վերաբերյալ

Հաշվետվություններ`

  • Գնորդների հաշվետվություն ըստ իրացումների
  • Մատակարարների հաշվետվություն ըստ ձեռքբերումների
  • Գործընկերների  պարտավորությունների հաշվետվություն
  • Պահեստի մնացորդների հաշվետվություն
  • Պահեստի շարժ
  • Ըստ նյութական միջոցների առկայության
  • Փչացող ապրանքների վերաբերյալ Վ
  • Վաճառքների ընդհանրացված հաշվետվություն (ԱԱՀ,  0-   ական ԱԱՀ, ԱԱՀ-ից ազատված, մանրածախ վաճառք)

 

Որոշ նկարներ ծրագրից

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ունենալ ցուցադրական տարբերակը

  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ՄերՍոֆթ» ՍՊԸ-ի կողմից ստեղծված Ատամնաբուժարանի Կառավարման Համակարգը (ԱԿՀ): ԱԿՀ-ն իրենից ներկայացնում է ինչպես ատամտաբուժական գործով զբաղվող անհատների, այնպես էլ ատամնաբուժական կլինիկաների համար նախատեսված ծրագիր, որն իրականացնում է հիվանդների գրանցումը, հերթագրումը, ախտորոշումը, բուժման պլանավորումը, փաստաթղթերի պատրաստումն եւ տվյալների արխիվացումն առավելապես պարզ եւ կենտրոնացված կերպով:

Ծրագրի համառոտ նկարագրություն` համակարգն աշխատում է հայերեն և ռուսերեն լեզուներով, պարզ է եւ աջակցում է Ձեզ հետեւյալ ժամանակատար գործողություններն իրականացնելիս`   1.հիվանդների  գրանցում, 2.հիվանդների հերթագրում, 3.ժամանակացույցի պլանավորում, 4.հիվանդների մասին ցանկացած տվյալի որոնում, 5.ախտորոշման գրանցում, 6.նախնական բուժման պլանավորում, 7.բուժման գրանցում, 8.փաստաթղթերի պատրաստում և արտատպում, 9.տվյալների բազայի արխիվացում, վերաբեռնավորում: Տվյալների բազան նախագծված է MS SQL Server 2005 և Access միջավայրի միջոցով, որը թույլ կտա պահել տասնյակ տարիներում հավաքագրվող տվյալների շտեմարան, որտեղ յուրաքանչյուր տվյալ հուսալի է և արագ հասանելի:

 

ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ timemanagement

 

Համակարգը, առանց Ձեր կողմից տվյալների մուտքագրման, հնարավորություն է տալիս հավաքագրել Ձեր կազմակերպության, բաժնի կամ վարչության կողմից օգտագործվող ակտիվ ծրագրերը կամ վեբ-կայքերը` ժամանակի ցանկացած կտրվածքում: Այս գործիքը օգտակար է Ձեր եւ Ձեր աշխատակիցների աշխատանքային, եւ ինչու չէ, հանգստի ժամանակի կառավարման համար:

Ցանկացած գործունեության ընթացքում անհրաժեշտ եվ ծախսվող Ժամանակները միշտ չէ, որ համընկնում են: ժամանակի օգտագործման մասին լիարժեք տեղեկատվությունը թույլ կտա անհրաժեշտ փոփոխություններ կատարել Ձեր գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: 

Օգտագործեք Ժամանակի Կառավարման համակարգը Ձեր թիմի շրջանակներում եւ առանց անմիջական վերահսկման հասեք ժամանակի առավել օպտիմալ ծախսին:

ԱՌԵՎՏՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 

Համակարգը կօգնի կազմակերպել ձեր պահեստի կառավարման գործընթացը (մատակարարներ, խանութներ, դիստրիբյուտորներ և այլն):

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ document-copy1

Համակարգը թույլ է տալիս կառավարել կազմակերպության մուտքային եւ ելքային փաստաթղթերի հոսքը, ապահովել դրանց գրանցումը, վերահսկումը, վերստուգումը, ինչպես նաեւ ստեղծել ահռելի փաստաթղթային շտեմարան, որտեղից կարելի է վարկյանների ընթացքում դուրս բերել ցանկացած տվյալ:

PaperWork 1.1 տարբերակը տրամադրվում է անվճար Download

ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ  school-management 

Դպրոցներում աշխատակազմի, աշակերտների, գրադարանի, պահեստի, ուսումնական պրոցեսի կազմակերպման ավտոմատացված համակարգեր (ԴԱՀ): ԴԱՀ համակարգերը կոչված են օպտիմալացնելու և ավելի արդյունավետ կազմակերպելու դպրոցի կառավարման խնդիրները թե' ուսումնական, և թե' տնտեսական ոլորտներում: Ուսումնական ոլորտներում ԴԱՀ-ը գործիք է, որ օգտակար է ուսուցչական կազմի ճկուն կառավարմանը, ժամաքանակների, դրույքների, դասացուցակների, աշակերտների քանակի, առաջադիմության, դպրոցում գործող ֆակուլտատիվների, խմբակների աշխատանքի համակարգման համար: ԴԱՀ-ը կարող է կապ հաստատել դպրոցի և հանրության միջև` հնարավորություն տալով վերջինիս ստանալ տեղեկատվություն դպրոցի ուսուցչական կազմի, դասավանդվող առարկաների, մեթոդական նյութերի, ֆակուլտատիվների, խմբակների, գույքի, գրադարանների մասին: Հետագայում ԴԱՀ-ի միջոցով կարելի է  կապ ստեղծել դպրոցի և ծնողի միջև` հնարավորություն տալով վերջինիս հետևել աշակերտի առաջադիմությանը, վարքին, անցկացնել ծնողական ժողովներ ինտերնետի միջոցով: Տնտեսական բնագավառում ԴԱՀ-ի միջոցով կիրականացվի դպրոցի գույքի, գրադարանների, պահեստային ֆոնդերի կառավարման խնդիրը:

ԲԻԼԻՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Բիլինգային Համակարգը իրենից ներկայացնում է ցանցային ծրագիր, որն աշխատում է ինտերնետից օգտվողների համար: Բիլինգային համակարգը հաշվարկների ավտոմատացված համակարգ է, որը հանդիսանում է ավտոմատ կերպով հաշվետվությունների տպման օգտվողների ծառայությունների մատուցման համար: Հիմնական ծրագրի նպատակը կայանում է բազայից տվյալների մշակման և վերարտադրման պրոցեսի իրականացմանը: Համակարգում աշխատում է ունիվերսալ մեխանիզմ, որը կատարում է տրաֆիկների հաշվարկներ և թույլ է տալիս տարբեր ժամանակահատվածների համար կատարել հաշվարկներ: Հարմարավետ աշխատանքի համար ծրագիրը ներկայացված է գրաֆիկական ինտերֆեյսի միջոցով, որն աշխատում է ցանկացած օպերացիոն համակարգի վրա և գրված է Java-ով: Ծրագիրն ունի բազմաթիվ առավելություններ: Ի տարբերություն մյուս նման ծրագրերի, այս ծրագիրն աշխատում է ցանկացած բազայի հետ, նրա մեջ ներմուծված է ծառի մեխանիզմ, աշխատում է երկու լեզուներով` հայերեն և անգլերեն, ունի հաշվետվությունների արտահանելու հնարավորություն XML,HTML,PDF,XLS,CVS ֆորմատներով, ինչպես նաև ունի Print Preview, որն առանձին մի մեծ ծրագիր է ներդրված բիլինգի մեջ, կան բազմաթիվ գրաֆիկներ ու հաշվետվություններ, ունի քարտ գեներատոր, որը ավտոմատ կերպով գեներացնում է 10000-ավոր քարտեր:

© 2009, MerSoft LLC - info@mersoft.am - Tel. (374)(10)355 111