Ինչպե՞ս ներգրավել բազմաթիվ նոր հաճախորդներ և պահպանել եղածներին

Սեմինարը տեղի կունենա մայիսի 11-ին և 12-ին, ժամը՝ 16:00-19:00 Արմենիա Մարիոթ հյուրանոց, Քուին Էռատո դահլիճում

Սեմինարի ծրագիրը

Oր առաջին 
Ինչ է լոյալությունը և որտեղից է այն սկիզբ առնում
Վատ եկամուտներ, ինչպես են դրանք անդրադառնում կազմակերպության աճին
Լավ եկամուտներ
Ինչ արժե մեկ հաճախորդը
Լոյալության գնահատում, հաճախորդների լոյալության կորիզ
Սուրճի ընդմիջում
Լոյալության գնահատում, NPS –ի չափում
Պարետոյի օրինաչափություն, ինչպես կիրառել և չսխալվել
Հավատարմության 10 +1 պատվիրանները
Լոյալության ծրագրեր, տեսակներ, ինչպես կառուցել աշխատող լոյալության ծրագրեր

Օր երկրորդ 
Հաճախորդների լոյալության բարձրացման մեթոդներ B2C, B2B
Ինչպես ստեղծել հավելյալ արժեքներ հաճախորդների համար առանց ներդրումների
Վաճառքներ խորհուրդով /երբ վաճառում են ձեր հաճախորդները/
Ինչ է պետք իմանալ հաճախորդի մասին, հաճախորդների կենտրոնացված տվյալների բազա
Հաճախորդների բողոքների կառավարում
Սպասարկումը որպես հաճախորդի լոյալության ցուցանիշ
Հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովում 
Սուրճի ընդմիջում
CRM ավտոմատացված համակարգեր 
Ինչպիսի խնդիրներ պետք է լուծեն ինֆորմացիոն համակարգերը


Գրանցվեք՝ +374 10 355 111; +374 77 355 111; +374 95 355 111; info@mersoft.am
http://www.mersoft.am/en/registration-form.html

Սեմինարի արժեքը մեկ անձի համար կազմում է ընդամենը 35000 ՀՀ դրամ

Հաճախորդների լոյալությունը ցանկացած բիզնեսի հաջողության գրավականն է: Լայն ճանաչում ստացած լոյալության ծրագրերի և CRM համակարգերի գրագետ կիրառման և արդյունավետ ներդրման արդյունքում հնարավոր կլինի ներգրավել բազմաթիվ նոր հաճախորդներ և զգալի կերպով բարելավել առկա հաճախորդների և գործընկերների հետ փոխհարաբերությունները: CRM–ը կազմակերպության վաճառքի, սպասարկման և մարքեթինգի ստորաբաժանումների կողմից որդեգրված ռազմավարություն է, որը թույլ է տալիս կառավարել հաճախորդի հետ փոխհարաբերությունները հաշվի առնելով՝ տվյալ հաճախորդի կարիքները, նախասիրությունները, ցանկությունները:

Մասնակցելով սեմինարին՝ դուք կտիրապետեք հաճախորդների լոյալության գնահատման, արդյունավետ լոյալության ծրագրերի կազմման և ներդրման մեթոդներին: CRM գաղափարախոսության կիրառման մեխանիզմներին՝ միանգամյա հաճախորդներին լոյալ դարձնելու, հաճախորդներից պիտանի ինֆորմացիայի հավաքագրման և այդ ինֆորմացիայի շնորհիվ վաճառքի ծավալների բարձրացման, ինչպես նաև վաճառքի և սպասարկման բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման գործիքներին:
Նպատակային լսարանը՝ 

  • ՓՄՁ Տնօրեններ և հիմնադիրներ 
  • Կոմերցիոն տնօրեններ
  • Մարքեթինգի բաժնի ղեկավարներ և աշխատակիցներ 
  • Վաճառքների բաժնի ղեկավարներ

Սեմինարը կվարի Տ.Գ.Թ. Գարեգին Սարգսյանը, ով հանդիսանում է «Մեր Սոֆթ» ընկերության հիմնադիր, Mer Soft CRM համակարգի համահեղինակ: Գ. Սարգսյանը իրականացրել է CRM համակարգերի բազմաթիվ ներդրումներ հայաստանյան շուկայում և այդ բնագավառում ունի շուրջ 7 տարվա փորձ: 

Share