HR Article

Բովանդակություն

  

Our customers

Սկիզբ

Ծրագրի ստեղծման հիմքում ընկած են բազմաթիվ խոշոր և հաջողակ ընկերությունների պրակտիկ կառավարման փորձը և անհատական գործելավոճը ամենատարբեր բնագավառներում՝ ֆինանսական, առողջապահական, դեղագործական, արտադրության, ներմուծման, մեծածախ և մանրածախ առևտրի, հանրային ծառայությունների մատուցման, հաշվապահական և այլն:

Աշխատակազմի վերաբերյալ ինֆորմացիայի, փաստաթղթերի, հաշվետվությունների մշակման և ստացման ընթացքում համակարգը հնարավորություն է ընձեռում կրճատել աշխատանքային ռեսուրսի և աշխատաժամանակի ծախսը: Աշխատակազմի կառավարման համակարգը թույլ է տալիս վերահսկել աշխատակիցների հաճախումները, զբաղվածության արդյունավետությունը, գիտելիքների աճը, առաջխաղացումը, լոյալությունը ձեռնարկության նկատմամբ, վճարված աշխատավարձերը, պարգևավճարները, կարգապահական տույժերը, և բազմաթիվ այլ կիրառական դրույթներ:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

  • Աշխատողի վերաբերյալ համալիր և ամբողջական տեղեկատվության պահպանում և մշակում:
  • Դասակարգված ռեզյումեների շտեմարան:
  • Աշխատակազմի վերաբերյալ գործառույթների իրականացում և հաշվառում:
  • Աշխատակցի հաճախումների, աշխատաժամանակիև կատարվելիք աշխատանքների վերահսկում:
  • Տաբելի ավտոմատ արտածում:
  • Աշխատակիցների միջև ազգակցական և բարեկամական կապերի (քույր/եղբայր, ծնող, ընկեր, հարևան և այլն) բացահայտում և հաշվառում:
  • Աշխատակազմին վերաբերվող փաստաթղթերի ավտոմատ կազմում:
  • Գերատեսչություններին և ղեկավար օղակներին տրամադրվող ներքին և արտաքին տարատեսակ հաշվետվությունների կազմում:
  • Աշխատակիցներին վերաբերվող տարբեր ֆինանսական հաշվարկների իրականացում:
  • Աշխատակիցների վերահսկում ստորաբաժանումներում:
  • Աշխատակիցներին հանձնված գույքի հաշվառում:
  • Հրամանների կամ կորպորատիվ բնույթի ինֆորմացիայի ծանուցում sms-ի կամ email-ի միջոցով:
  • Համակարգի ինտեգրացիա սոց. ցանցերի հետ՝ Facebook, Linkedin, Twitter:
  • ---

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՈՒՄ

Համակարգը թույլ է տալիս հեշտությամբ կազմել և կուտակել տարատեսակ փաստաթղթեր:

  • Աշխատանքային պայմանագրեր:
  • Աշխատանքային հրամաններ և համաձայնագրեր՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբակային:
  • Ծանուցագրեր և տեղեկանքներ:
  • Աշխատակցի անձնական թերթիկ:
  • Աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր /Տաբել/:
  • Աշխատավարձերի հաշվարկման տեղեկագրեր
  • Հաստիքացուցակ:
  • Ամսական պարտադիր հաշվետվություններ:
  • ---

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պաշտպանված տվյալների բազա:
  • Օգտագործողների իրավունքների սահմանափակում:
  • Ցանկացած տեսակի փաստաթղթերի անհատական և դինամիկ ստեղծման հնարավորություն:
  • Ճկուն և ինտուիտիվ ինտերֆեյս:
  • Ինտեգրացիա հաճախումների վերահսկման սարքավորումների հետ:
  • Ինտեգրացիա այլ համակարգերի հետ:
  • Անհատական ֆունկցիոնալի ներդրման հնարավորություն:
  • ---

Տեղեկատուներ

Տեղեկատուներ բաժինը նախատեսված է ծրագրաում հիմնական գաղափարները նկարագրելու համար:

Ուսումնական հաստատություններ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների ավարտած ուսումնական հաստատությունների ցանկը: Օրինակ՝ ԵՊՀ, ՀՊՃՀ, ...

Կրթության աստիճաններ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների կրթվածության աստիճանը: Օրինակ՝ բարձրագույն, միջնակարգ, թերի բարձրագույն ...

Գիտական կոչումներ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների գիտական կոչումները, որոնք կարող են ազդել աշխատավարձի հաշվարկի վրա: Օրինակ՝ գիտությունների թեկնածու, դոկտոր, ակադեմիկոս, ...

Վերապատրաստման տեսակներ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների բոլոր հնարավոր վերապատրաստումների տեսակները: Օրինակ՝ մասնագիտական, բժշկական, նորամուծությունների...

Վերապատրաստումներ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների վերապատրաստումների ցանկը, որոնց մասնակցելու է աշխատակազմը: 

Ընտանեկան կարգավիճակ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների ընտանեկան կարգավիճակը: Օրինակ՝ ամուրի, ամուսնալուծված ...

Ընտանիքի անդամներ 

Բաժնում մուտքագրվում են աշխատակիցների ընտանիքի անդամները: Օրինակ՝ հայր, մայր, քույր, եղբայր...

Ստաժի տեսակներ 

Բաժնում մուտքագրվում են աշխատակիցների նախկին կամ ներկա աշխատատեղերի աշխատանքային ստաժերի տեսակները: Օրինակ՝ բանկային, զինվորական, տեխնիկական...

Հաշմանդամության կարգեր

Բաժնում մուտքագրվում են աշխատակիցների հաշմանդամության կարգերը: Օրինակ՝ առաջին, երկրորդ, երրորդ...

Աշխատանքի անվտանգության աստիճաններ

Բաժնում մուտքագրվում են աշխատակիցների աշխատանքի անվտանգության աստիճանները: Օրինակ՝ անվտանգ, վտանգավոր, առավել վտանգավոր...

Բժշկական զննումնեի տեսակներ

Բաժնում մուտքագրվում են կազմակերպությունում աշխատակիցների բժշկական զննումնեի տեսակները: Օրինակ՝ պարտադիր մանրեաբանական...

Աշխատանքային գրաֆիկի տեսակներ

Բաժնում մուտքագրվում են կազմակերպությունում աշխատակիցների հիմնականից անկախ աշխատանքային գրաֆիկների տեսակները: Այստեղ հնարավոր է իրականացնել ինչպես սահող գրաֆիկի տեսակը, այնպես էլ պարբերական:

Արձակուրդային օրերի կարգավորումներ 

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություներից ելնելով մուտքագրվում է տարեկան արձակուրդային օրերի քանակը հաշվի առնելով օրենքի ուժի մեջ լինելու ժամանակաշրջանը, օրացուցային և աշխատանքային օրերը: 

Հաստիքների խմբեր 

Բաժնում մուտքագրվում է հաստիքների խմբերը: Օրինակ՝ ղեկավար, մասնագետ, բանվոր...

Տաբելային գործողություններ 

Բաժնում մուտքագրվում է հնարավոր տաբելային գործողությունների կարգավորումները: Աշխատակցի նախատեսված մուտքի և ելքի ժամերը, հերթափոխի առկայության դեպքում հերափոխի տևողությունը: Օրինակ՝ 1 (դրույք),2 (դրույք),1/2,Բ բացակա, ՀԲ հարգելի բացակա: 

Դրույքաչափեր 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների հնարավոր դրույքաչափերը: Օրինակ՝ 0.25, 0.5, 0.75, 1, 2  ...

Պարգևատրման տեսակներ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների պարգևատրման տեսակները: Օրինակ՝ պլանի գերակատարում, պարտաճանաչություն  ...

Տույժերի տեսակներ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների նկատողությունների տեսակները: Օրինակ՝ ուշացում, գույքի վնասում  ...

Գույք 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցներին կցված գույքը: Օրինակ՝ JEEP, Կամազ, Հաստոց Б-8 ...

Գույքի տեսակներ 

Բաժնում մուտքագրվում է գույքի տեսակները, որոնք կցագրվում են աշխատակիցներին: Օրինակ՝ ավտոմեքենա, գործիք, ...

Կցագրվող ֆայլերի տեսակներ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակցին կցագրվող ֆայլերի տեսակները: Օրինակ՝ պաշտոնի նկարագրություն, կանոնակարգ, ...

Լեզուների տեսակներ 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների այն լեզուների իմացությունը, որը անհրաժեշտ է հիմնարկին: Օրինակ՝ անգլերեն, չիներեն, ...

Հասցեներ (Երկրներ, Քաղաքներ, Գյուղեր, Մարզեր, Համայնքներ, Փողոցներ) 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների հասցեները:

Զինվորական ծառայություն 

Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների զինվորական ծառայության վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան:

Գործատու 

Կազմակերպության տվյալներ 

Մուտքագրվում է գործատուի (կազմակերպության) ամբողջական տվյալները:

Կազմակերպության կառուցվածք 

Բաժինը նախատեսված է գործատուի (կազմակերպության) ստորաբաժինների կառուցվածքը մուտքագրելու և ձևավորելու համար ըստ ընկերության բաժինների:

Հաստիքներ 

Բաժինը նախատեսված է կազմակերպության հաստիքացուցակը մուտքագրելու և ձևավորելու համար ըստ ընկերության հաստիքացուցակի՝ հաշվի առնելով հաստիքի նկարագրության համար անհրաժեշտ բոլոր տվյալները

Աշխատատեղեր 

Բաժինը նախատեսված է կազմակերպության ստորաբաժանումների և հաստիքների կապերը գրանցելու համար: Օրինակ՝ Տնօրինություն ստարաբաժանմանը կցագրում ենք տնօրենի օգնական հաստիքը, կամ արտադրամաս ստորաբաժանմանը կցագրում ենք բանվոր հաստիքը:

Աշխատանքային գրաֆիկ 

Բաժինը նախատեսված է կազմակերպության աշխատանքային ժամերը գրանցելու համար: Բաժնում անհրաժեշտ է մուտքագրել տոնական և հիշատակի օրերը հետագա նախատոնական և տաբելային գործառույթները ֆիքսելու համար: 

Աշխատատեղերի ֆոնդ 

Բաժինը նախատեսված է կազմակերպության ստորաբաժանումների ծախսերի և աշխատավարձային բյուջեի պլանավորման համար:

Հաստիքների պատմություն 

Բաժնում հնարավոր է դիտել կազմակերպության հաստիքացուցակը հին ամսաթվերով: Այն թույլ է տալիս դիտարկել այն հաստիքները, որոնք ներկա պահին առկա չեն, ճիշտ պլանավորումների և վերլուծությունների համար:

Կառուցվածքի պատմություն 

Բաժնում հնարավոր է դիտել կազմակերպության կառուցվածքը, ստորաբաժանումները հին ամսաթվերով: Այն թույլ է տալիս դիտարկել այն բաժինները, որոնք ներկա պահին առկա չեն, ճիշտ պլանավորումների և վերլուծությունների համար:

Աշխատակազմ (Կադրեր) 

Կազմակերպության աշխատակիցների ցանկ 

Պատուհանը նախատեսված է աշխատակիցների փնտրման, ֆիլտրման, տարատեսակ հաշվետվությունների ձևավորման համար: Աշխատակցին վերաբերվող կամայական ինֆորմացիան հնարավոր է արտապատկերել այս պատուհանի միջոցով:

Ընտանիքի անդամների ցանկ (Փոխկապակցված անձինք)

Պատուհանը նախատեսված է աշխատակցի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրման համար: Օրինակ՝ հայր, մայր, քույր, եղբայր ...

Աշխատակիցների վրա կցված գույքի ցանկ

Պատուհանը նախատեսված է աշխատակիցներին հանձնված գույքի փնտրման, տարատեսակ հաշվետվությունների ձևավորման համար: Այն գործատուին թույլ է տալիս հեշտությամբ պարզել, թե տվյալ գույքը որ աշխատակցի վրա է գրանցված:

Ռեզերվ

Նախատեսված է կադրային ռեզերվի հավաքագրման համար: Այն թույլ է տալիս ազատ աշխատատեղ ունենալու պարագայում արագորեն գտնել և կապվել համապատասխան որակավորում ունեցող անձի հետ:

Գործողություններ 

Աշխատանքի ընդունում

Պատուհանը նախատեսված է աշխատանքի ընդունման ժամանակ աշխատակցի ամբողջական տվյալները գրանցելու համար, հաշվի առնելով աշխատակցի ստաժը. կրթությունը, անձնական, պայմանագրային տվյալները:

Աշխատանքից ազատում 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին աշխատանքից ազատելու համար: Ազատված աշխատակիցները տեղափոխվում են աշխատանքից ազատված աշխատակիցների ցանկ, հետագայում հնարավոր է չփույլատրել աշխատակցին ետ ընդունել աշխատանքի, եթե ազատման պահին նշվել է, որ այլևս չընդունել:

Այլ դրույթներ

Պատուհանը նախատեսված է աշխատակցի աշխատանքային դրույթները փոփոխելու համար: Օրինակ` պաշտոն, աշխատավարձ ...

Աշխատավարձի վճարում

Պատուհանը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին տրվող աշխատավարձի գրանցման համար: Այն թույլ է տալիս նշել վճարվելիք աշխատավարձի չափը և աշխատավարձի վճարման օրը: 

Պարգևատրում 

Պատուհանը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին տրվող պարգևատրումների գրանցման համար: Այս պատուհանը հնարավորություն է տալիս գրանցել պարգևատրում ստանալու հիմքը, ամսաթիվը և պարգևատրման չափը:

Կարգապահական տույժ 

Պատուհանը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին տրվող տույժերի գրանցման համար: Այս պատուհանը հնարավորություն է տալիս գրանցել տույժի տեսակը, հիմքը...

Ատեստավորում 

Վերապատրաստում

Պատուհանը նախատեսված է կազմակերպության աշխատակիցների վերապատրաստման տվյալները նշելու համար: Տվյալ պատուհանում նշվում է վերապատրաստման առարկան, գինը, վայրը և այլ անհրաժեշտ տվյալներ:

Հայտարարել աշխատանքային օր

Պատուհանը նախատեսված է տոնական, կամ ոչ աշխատանքային օրերը աշխատանքային օր հայտարարելու համար...

Հայտարարել հանգստյան օր 

Պատուհանը նախատեսված է աշխատանքային օրերը հանգստյան օր հայտարարելու համար...

Բացակայություն 

Պատուհանը նախատեսված է աշխատակցի բացակայությունները գրանցելու համար...

Ուշացում 

Պատուհանը նախատեսված է աշխատակցի ուշացումները գրանցելու համար...

Պարապուրդ 

Ուղարկել պարապուրդի 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին պարապուրդի ուղարկելու համար...

Ետ կանչել պարապուրդից 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին պարապուրդից ետ կանչելու համար...

Արձակուրդ 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին արձակուրդ ուղարկելու համար: Արձակուրդը կարող է լինել հերթական, չվճարվող, լրացուցիչ արձակուրդ իր հիմքերով:

Ետ կանչել արձակուրդից 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին արձակուրդից ետ կանչելու համար...

Գործուղում 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին գործուղման ուղարկելու համար...

Ետ կանչել գործուղումից 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին գործուղումից ետ կանչելու համար...

Ժամանակավոր անաշխատունակություն 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին ժամանակավոր անաշխատունակության ուղարկելու համար...

Ետ կանչել ժամանակավոր անաշխատունակությունից 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին ժամանակավոր անաշխատունակությունից ետ կանչելու համար...

Հղիության/ծննդաբերության արձակուրդ 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին հղիության/ծննդաբերության ուղարկելու համար...

Ետ կանչ հղիության արձակուրդից

Պատուհանը նախատեսված է աշխատակցին հղիության/ծննդաբերության արձակուրդից ետ կանչելու համար...

Ընտանիքի անդամի խնամք 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին ընտանիքի անդամի խնամքի ուղարկելու համար...

Ետ կանչ ընտանիքի անդամի խնամքից 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին ընտանիքի անդամի խնամքից ետ կանչելու համար...

Պրոթեզավորում  

Պատուհանը նախատեսված է աշխատակցին պրոթեզավորման ուղարկելու համար...

Ետ կանչել պրոթեզավորումից 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին պրոթեզավորումից ետ կանչելու համար...

Առողջարանային բուժում 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին առողջարանային բուժման ուղարկելու համար...

Ետ կանչ առողջարանից 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին առողջարանային բուժումից ետ կանչելու համար...

Բժշկական զննում 

Պատուհանը նախատեսված է աշխատակցին բուժզնման ուղարկելու համար...

Դժբախտ պատահար կամ մասնագիտական հիվանդություն 

Աշխատանքային տաբել 

Պատուհանում ավտոմատացված կերպով գեներացվում է աշխատանքային տաբելը ըստ իրականացված գործառույթների

Պլանավորած տաբել 

Պատուհանում հնարավոր է գրանցել պլանավորած և փաստացի հաճախումները

Մուտքի-ելքի սարքավորումների կողմից ֆիքսված տաբել 

Պատուհանը նախատեսված է մուտքի-ելքի սարքավորումներից ինֆորմացիայի բեռնավորման համար

Հաշվետվություններ 

Փաստաթղթերի մատյան 

Պատուհանում հավաքագրվում են բոլոր գործառույթները, որոնք իրականացվում են համակարգում

Գրաֆիկական հաշվետվություններ ըստ հրամանների 

Գրաֆիկական հաշվետվություններ համեմատական 

Պատուհանը նախատեսված է գրաֆիկական հաշվետվություններ ստանալու համար ըստ հրամանների, հարաբերական

Հանդիպումներ կամ օրացույց 

Օգնություն 

Օգտագործողներ 

Գործիքների կարգավորում 

Group and Types of Services

Procedures

Expenses

Registering visitors

Registering employees

Employee Labor Percentage

Realization/Payment

Pricelist

Appointment scheduling

Dental examination/Diagnosis

Planning and Treatment

Sync with Google Calendar


Testimonals


Share