Բիզնեսի ավտոմատացում. ի՞նչ կտա դա մեզ

Բիզնեսի ավտոմատացում. ինչ կտա մեզ դա

 

   Բիզնեսի ավտոմատացումը 21-րդ դարի  բիզնեսի կառավարման կարևորագույն մարտահրավերներից է, որը անասելի առավելություններ է տալիս՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ճիշտ և գրագետ ներդրման դեպքում: Այսօր արդեն, Հայաստանի նույնիսկ փոքր ձեռնարկությունները սկսել են քայլեր ձեռնարկել բիզնեսի ավտոմատացման  ուղղությամբ: Պատճառներից մեկը օրեցօր ահագնացող մրցակցությունն է,  ինչպես նաև օրենսդրական փոփոխությունները՝ ՀԴՄ կտրոնում անվանացանկ տպելու հետ կապված: Ինչքան շատ ընկերություններ են սկսում մտածել ամենատարբեր բիզնես գործընթացների ավտոմատացման մասին, այնքան շատ և տարատեսակ կարծիքներ են հնչում այս թեմայի շուրջ: Օրինակ, որ ավտոմատացումը կամ բիզնեսի կառավարման համակարգերը և ծրագրային փաթեթները անհրաժեշտ են միայն խոշոր ընկերություններին: Այո, խոշորներին պետք են, և նույնիսկ դրա անհրաժեշտությունը կար դեռ երեկ, դեռ 10 տարի առաջ: Այն խոշոր ընկերությունները, որոնք ունեն 100-ից ավելի աշխատակից, բայց չեն կիրառում ավտոմատացված կառավարում, չեն կարողանալու լիարժեք վերահսկել աշխատակիցներին և բիզնես գործընթացները, ինչպես նաև չեն կարողանալու առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները և կսկսեն իրենց տեղը զիջել մրցակիցներին: Սակայն, չմոռանանք որ փոքր և միջին ձեռնարկությունները նույնպես պետք է մտածեն ավտոմատացման մասին, քանի որ այլ կերպ չեն հաջողի: Փոքր ձեռնարկությունների ավտոմատացման անհրաժեշտությունն, իրականում, ավելի մեծ է, քանի որ, ինչպես հայտնի է, ավտոմատացումը կարող է կրճատել վաճառքի, պահեստի կառավարման, թղթաբանության, մարքեթինգի, հաճախորդների սպասարկման և այլ բիզնես բնագավառներում առկա գործառույթներում աշխատանքային ռեսուրսը, որի կարիքը առավել քան մեծ է ՓՄՁ-ում: Նաև տարածված կարծիք կա, որ բիզնեսի ավտոմատացումը թանկ ներդրում է և նույնիսկ բազմաթիվ դեպքերում կարող է չարդարացնել ծախսած ռեսուրսները: Իրականում, դա սուբյեկտիվ կարծիք է, որը ձևավորել են այն ձեռնարկատերերն ու գործարարները, որոնք չեն հաջողել կառավարման համակարգեր ներդնելիս: Այդ իսկ պատճառով, նախքան բիզնեսի ավտոմատացմանն անցնելը, ձեռնարկության թոփ ղեկավարները պետք է ուսումնասիրեն տվյալ բոլոր այն ստորաբաժանումները, հանգույցները և բիզնես գործընթացները, որոնց աշխատանքում իրոք կա ավտոմատացման անհրաժեշտություն: Այդ տարածված կարծիքը կարող է առաջանալ նաև անբարեխիղճ IT մատակարարների աշխատանքի արդյունքում. պետք է զգուշ լինել այս հարցում և  առանց շտապողականության ընտրել գործընկեր, որը կիրականացնի կառավարման համակարգի ներդրումը:

Բազմաթիվ՝ հատկապես հաջողակ գործարարներ, նախքան որևէ նախագծում ներդրում անելը, հարց են տալիս. <<Ինչ կտա դա մեզ >>: Սովորաբար, այդ hարցը տալով, գրագետ գործարարը չի ակնկալում միայն շահութաբերության բարձրացում և ծախսերի կրճատում: Ստորև ներկայացվում  է բիզնեսի և բիզնես գործառույթների ավտոմատացման  օգուտները.

 

  • Գործառնական ծախսերի կրճատում
  • Բիզնես գործընթացների և պրոցեսների զգալի արագացում, օպտիմալացում, բարելավում
  • Ձեռնարկության կառավարման արդյունավետության բարձրացում
  • Ձեռնարկության կառավարման ռիսկերի նվազեցում
  • Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի վերահսկում
  • Ձեռնարկության ստորաբաժանումների աշխատանքի արագացում՝  նրանց միջև ինֆորմացիայի փոխանցման, կոմունիկացիայի հաշվին
  • Մարդկային ռեսուրսների կամ աշխատակազմի  ծախսերի նվազում՝  աշխատաժամանակը առավել արդյունավետ օգտագործելու շնորհիվ
  • Աշխատակիցների օբյեկտիվ գնահատման հնարավորություններ
  • Աշխատանքային ինֆորմացիայի և փաստաթղթերի կորստի  բացառում
  • Մարդկային գործոնի նվազում, սխալների և բիզնեսի վրա բացասական ազդեցության նվազում
  • Տվյալների անվտանգության և գաղտնիության ապահովում.  յուրաքանչյուր աշխատակից աշխատում է տվյալների թույլատվության սահմանափակման անհատական ռեժիմում
  • Հաճախորդների սպասարկման որակի բարելավում
  • Հերթերի նվազում
  • Պատվերների և գործարքների շահութաբերության հաշվարկ
  • Գնորդների, գործընկերների և մատակարարների փաստաթղթերի արագ և անթերի պատրաստում
  • Ֆինանսական միջոցների պլանավորում և կառավարում
  • Վաճառքի կառավարում, պլանավորում և վերահսկում
  • Ապրանքների, պահեստների և լոգիստիկայի կառավարման բիզնես գործընթացների բարելավում, կորուստների և ապրանքները շփոթելու ռիսկերի կտրուկ նվազեցում
  • Ապրանքների մատակարարման գործընթացի բարելավում
  • Ղեկավար անձնակազմի թղթաբանության և առօրյա խնդիրներից ձերբազատում և ռեսուրսների կենտրոնացում ռազմավարական նշանակության խնդիրների լուծման համար:
  • Հնարավոր կլինի օպերատիվ ստանալ հաշվետվություններ և արդյունավետության առանցքային ցուցանիշ KPI ՝ ցանկացած  ժամանակահատվածում, բիզնեսի ամենատարբեր օղակների մասին:

 

Ինչ է բիզնեսի ավտոմատացման կառավարման համակարգը:

Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգերը, բոլորիս հայտնի, ծրագրային փաթեթներն են, ծրագրային ապահովման միջոցներն են և սերվիսները, և, առհասարակ, IT տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են որևէ բիզնեսում՝ ամենօրյա աշխատանքը թեթևացնելու կամ կրճատելու նպատակով: Ավտոմատացված կառավարման ցանկացած համակարգ նախատեսում է տվյալների կամ ինֆորմացիայի հավաքագրում, մուտք, տվյալների վերամշակում, հաշվարկների իրականացում այն տեսքով, ծավալով կամ ֆորմատով, որը անհրաժեշտ է ղեկավարությանը կամ ճյուղային մասնագետին հետագա որոշումների կայացման համար: Բիզնեսի ավտոմատացման համակարգերի օրինակներ են առևտրի և պահեստների, ինտերնետ խանութի  համակարգերը, CRM համակարգը, ERP համակարգը և այլն: Օրինակ, եթե CRM համակարգ մուտք արվի պոտենցիալ հաճախորդների և կոնտակտների վերաբերյալ ինֆորմացիան, այնուհետև, եթե նշվի, թե բանակցությունների որ փուլում է դրանցից յուրաքանչյուրը, նաև մուտքագրվի բանակցությունների և գործարքների արդյունքում ստացած ինֆորմացիան, ապա վաճառքի կառավարման համակարգում հնարավոր կլինի անմիջապես ստանալ վաճառքի ձագարը, որը, կուտակելով որոշակի ստատիստիկ տվյալներ, հնարավորություն կտա ղեկավարին՝ կանխատեսում կատարել վաճառքների վերաբերյալ: Վաճաքի ձագարը մուտքագրված տվյալներով արտահայտված՝ առանձնահատուկ հաշվետվության ձև է, որը թույլ է տալիս ինչպես կանխատեսումներ անել, այնպես էլ վերահսկել վաճառքները և վաճառքի մենեջերներին: Ավտոմատացված կառավարման համակարգը այսպես աշխատում է նաև մյուս դեպքերում. Օրինակ, ղեկավարը ցանկացած պահի կարող է ստանալ կազմակերպության իրավիճակի մասին ցանկացած տեղեկություն՝ որքան գումար կա հաշվեհամարներին կամ դրամարկղում, որքան պարտք ունի կազմակերպությունը և որքան են պարտք նրան, որքանով է շահութաբեր այս կամ այն ապրանքատեսակի վաճառքը կամ կատարվող նախագիծը, որքան սառը զանգեր են իրականացրել վաճառքի բաժնի աշխատակիցները, որքանով է արդյունավետ այս կամ այն աշխատակցի վատնած ռեսուրսը և այլն:

   Ավտոմատացված համակարգեր ներդնելիս կամ ընտրելիս՝ բիզնեսները և ղեկավարները պետք է անպայման ուշադրություն դարձնեն ավտոմատացված համակարգի նեղ մասնագիտացմանը կամ ճյուղային լուծումներին և ֆունկցիոնալ հնարավորություններին: Ճյուղային լուծումներ ասելով՝ նկատի ունենք, որ միևնույն CRM-ը կամ ERP համակարգը պետք է տարբերվեն առևտրով զբաղվող կամ ատամնաբուժական կամ էլ բժշկական կազմակերպության ու անշարժ գույքի գործակալության լուծումներից: Ստորև ներկայացված են որոշ ճյուղային լուծումների օրինակներ:

  • Մեծածախ առևտրային բիզնեսի ավտոմատացում
  • Դիստրիբյուցիայի կամ առաքման բիզնեսի ավտոմատացում
  • Հաստատուն քանակական ելքերով արտադրության ատոմատացում
  • Մանրածախ առևտրային բիզնեսի ավտոմատացում
  • Հագուստի մանրածախ վաճառքի բիզնեսի ավտոմատացում
  • Դեղագործական արտադրության բիզնեսի ավտոմատացում
  • Դեղատնային բիզնեսի ավտոմատացում
  • Ատամանաբուժարանի կամ առողջապահական բիզնեսի ավտոմատացում
  • Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացում
  • Ռեստորան, բար, ռեստորանային բիզնեսի ավտոմատացում
  • Անշարժ գույքի բիզնեսի ավտոմատացում
  • Ակումբային - աբոնեմենտային սկզբունքով աշխատող բիզնեսի ավտոմատացում, սպորտային ակումբներ, մաֆ ակումբներ և այլն:
  • Ուսումնական կենտրոնների կրթական ոլորտի բիզնեսի ավտոմատացում
  • Տուրիստական գործակալների կամ օպերատորների աշխատանքի ավտոմատացում

Վերը թվարկված գրեթե բոլոր տեսակի բիզնեսների ավտոմատացման ժամանակ առավել բարձր կլինի արդյունավետությունը, եթե կիրառվեն Մարդկային ռեսուսուրսների կառավարման ՄՌ, HR և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգերը կամ դրանց համապատասխան մոդուլները:

Ավելին կարող եք կարդալ՝ 

Share