HR Մարդկային ռեսուրսների կառավարում, ՄՌ ստորաբաժանման ավտոմատացում կամ ծրագրային ապահովում

HR Մարդկային ռեսուրսների կառավարում,

ՄՌ ստորաբաժանման ավտոմատացում կամ ծրագրային ապահովում

 

   Շատ կարևոր է, որ Մարդկային ռեսուրսի կառավարարման HR ստորաբաժանումը կենտրոնանա ոչ միայն ընկերության ֆունկցիոնալ փոխհարաբերությունների վրա, այլև կարողանա արագ, որակով և արդյունավետ լուծել իր բոլոր խնդիրները, այն էլ՝ կարճ ժամկետում: Համաձայնենք, որ Մարդկային ռեսուրսի կառավարարման HR ստորաբաժան աշխատակիցը ստիպված է լինում իր ժամանակի մեծ մասը ծախսել  այնպիսի ոչ հետաքրքիր պրոցեսների վրա, ինչպիսին են տեղեկատվության ստացումն ու թվայնացումը: Այդ պատճառով ստացվում է, որ աշխատողի ողջ ստեղծագործական պոտենցիալը վատնվում է խճճված աշխատանք կատարելու վրա: Այս խնդրի լուծումներից մեկը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի  ավտոմատացումն է: HR Մարդկային ռեսուրսի կառավարարման գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս առավելագույնս խուսափել միապաղաղ աշխատանքից և խնայել սեփական ժամանակը:

 Մարդկային ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգը կամ ՄՌ ստորաբաժանման ավտոմատացումը թույլ է տալիս վերահսկել մոտիվացիոն և ուսուցողական միջոցառումների արդյունավետությունը, հանձնարարականների կատարումը և ճիշտ կառավարել ժամանակը:

   Արդեն այսօր ռուսական յուրաքանչյուր հինգերորդ կազմակերպություն ավտոմատացրել է աշխատողների հաղորդակցման, ուսուցման, աշխատավարձերի հաշվարկման, արձակուրդայինների հաշվարկման, անձնակազմի ընտրության, փաստաթղթաշրջանառության, գնահատման և այլ գործընթացներ, իսկ արևմուտքում գրեթե չկա մի խոշոր ընկերություն, որտեղ այդ պրոցեսները ավտոմատացված չեն խստագույն ձևով:

Global Productivity Report-ի կատարած հետազոտությունների համաձայն, յուրաքանչյուր կազմակերպություն փաստաթղթերի ձևակերպումների և որոշումների կայացման վրա շաբաթական ծախսում է 1.7 օր կամ 3 ամիս մեկ տարվա ընթացքում, իսկ Cedar Crestone-ի տվյալնելով՝ թղթային գործընթացներից ավտոմատացվածի անցումը ապահովում է՝

  • նյութական ծախսերի կրճատում 48%-52%-ով,
  • ժամանակային ծախսերի կրճատում 40%-62%-ով,
  • աշխատողների բավարարվածության մակարդակի աճ 50%-ով:

   Ընդհանուր առմամբ, աշխատակազմի կառավարման համակարգերը կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

Մարդկային ռեսուրսների բազային ֆունկցիաների ավտոմատացում. համակարգեր և ծրագրեր, որոնք, առաջին հերթին, վերաբերում են կադրային գործավարության հարցերին, աշխատաժամանակի հաշվառմանը, աշխատանքային հրամանների, աշխատանքային պայմանագրերի, էլեկտրոնային փաստաթղթերի կազմմանը, աշխատակցի վերաբերյալ տվյալների մշակմանը, պահպանմանը և այլն:

Վերլուծություն և հաշվառում. ընդունած մարդկային ռեսուրսի HR որոշումների արդյունավետության վերլուծություն, անհրաժեշտության դեպքում KPI-ի ((Key Performance Indicator) արդյունավետության  առանցքային  ցուցանիշների որոշակի գործունեության կամ որոշակի նպատակի՝ հաջողության հասնելու ցուցանիշ է) կատարում, որը կարող է անդրադառնալ աշխատավարձի վրա, գնահատել աշխատուժի արտադրողականությունը և կադրերի հոսունությունը, վերահսկել հաճախումները և այլն: Համակարգը նաև հնարավորություն է տալիս հարկ եղած դեպքերում տվյալներն արտահանել excel, կամ ներկայացնել դրանք գրաֆիկների, աղյուսակների կամ տարբեր այլ սխեմաների տեսքով:

Փաստաթղթաշրջանառության կառավարում. աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային հրամանների, աշխատանքային համաձայնագրերի, աշխատավարձերի հաշվառման տեղեկագրերի, աշխատակցի անձնական թերթիկի կազմման և տարատեսակ այլ պարտադիր հաշվետվությունների ստեղծման հնարավորություն:

Ավտոմատացումը նաև թափանցիկության գրավական է:

Ղեկավարման գործընթացը բոլոր մակարդակներում թափանցիկ դարձնելու և աշխատակազմի հանդեպ ունեցած մեր վաղվա պահանջները կանխատեսել կարողանալու համար, ընկերություններին անհրաժեշտ են հստակ և հասկանալի ցուցանիշներ, որոնց հիման վրա կարող ենք խրախուսել այս կամ այն աշխատողին և հասկանալ՝ ինչ անել այն աշխատողի հետ, ում օգտակար գործողության գործակիցը ցածր է նորմայից /վերապատրաստել, այլ պաշտոնում աշխատանք առաջարկել, թե՞ հեռացնել/:

Այսպիսով, կարելի է ասել, որ HR համակարգի ավտոմատացումը <<շտապ օգնություն>> է ցանկացած կազմակերպության համար: Ճիշտ է, Հայաստանում դեռ նոր է ներդրվում այս համակարգի օգտագործման մշակույթը, սակայն վստահ ենք, որ կարճ ժամանակում շատ կազմակերպություններ կսկսեն գիտակցել դրա անհրաժեշտությունն և առավելությունները:

 

Աշխատակազմի կառավարման համակարգի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ՝ http://www.mersoft.am/hy/hr-աշխատակազմի-կառավարման-համակարգ.html

 

Ավելին կարող եք կարդալ՝ 

Share