Տպարանի կառավարման ծրագիր

Բազմաթիվ գնորդներ՝ արագ և հեշտ

Մրցակցությունը մե՞ծ է. Ձեր տրամադրության տակ են համակարգի մարքեթինգային գործիքները: Համոզված եղեք, որ այս գործիքների շնորհիվ հաճախորդը հենց Ձեր տպարանը կընտրի: 

Ձեզ դիմելուց հետո էլ կզգա, որ ընտրությունը ճիշտ էր. ծրագիրը շատ արագ գրանցում է պատվերը՝ ինչ պետք է տպագրել, ինչ գույնի, չափի, ինչ քանակության: Ու անմիջապես հաշվարկում է գնային առաջարկը: Սա ամբողջը չէ. գնային առաջարկը տրամադրում է  քաղաքակիրթ ձևով, այնպես որ Ձեր տպարանը կտարբերվի անգամ չնչին դետալներում: 

Մանրամասն
Մեր Սոֆթ տպարանի ծրագիր. մարքեթինգային գործիքներ հաճախորդներ ներգրավելու համար

Պատվերը մնում է բազայում

Այցեքարտերը, տպագրական այլ նյութերը երկար կարելի է պահել  բազայում: Ամեն անգամ, երբ հաճախորդը զանգի Ձեզ՝ նույն այցեքարտից ևս 1000 հատ պատվիրելու համար, կարող եք նրան անակնկալ անել՝ ասելով, որ հերթական անգամ գալու անհրաժեշտություն չկա:

Որակ, արագություն, ժամկետ. այս ամենը երաշխավորում է համակարգը:

Մանրամասն
Մեր Սոֆթ տպարանի ծրագիր. պատվերների պահպանում բազայում

Յուրաքանչյուր փուլը վերահսկվում է

Տպագրական մեծ պատվերների դեպքում 1 ապրանքը բազմաթիվ աշխատանքներ է ենթադրում: Ծրագիրը վերահսկում է, որպեսզի բոլոր փուլերը՝  դիզայնի առաջարկ, վերջնական տարբերակի հաստատում, նախնական օրինակի պրեզենտացիա հաճախորդին, տպագրություն, կատարվեն ճիշտ ժամանակին ու որակով: Սա մեծացնում է Ձեր տպարանի հանդեպ վստահությունը:

Համակարգը հաշվում է նաեւ ծախսերը. թուղթը, թանաքը՝ հաճախորդին ներկայացնելով պատվերի շահութաբերությունը:  

Մանրամասն
Մեր Սոֆթ տպարանի ծրագիր. պատվերի փուլերի վերահսկում

Ունե՞ք հարցեր այս լուծման մասին

Կապվեք մեզ հետ, և մենք կներկայացնենք, թե ինչպես այն կաշխատի ձեր բիզնեսում։