Արագ և էժան, բայց շահութաբեր
Արագ պատրաստում և մատուցում: Արագն ու էժանը ճիշտ կառավարման դեպքում կարող են հսկա շահույթ ապահովել: Մեր արագ սննդի fastfood կառավարման ծրագիրը կօգնի Ձեզ լինել առավել շահութաբեր, վերծանել առկա խնդիրները և լուծումներ գտնել:
Մեր ծրագրով նույնքան հեշտ է կառավարել թե փողոցում գործող կրպակ, թե արագ սննդի սրճարան, թե շարժական վագոն, թե ցանցային բիզնեսի գործունեությունը. բոլորին էլ մեր կառավարման համակարգը հարմարեցվում է:
Օգտագործելով Մեր Սոֆթ ՍՊԸ-ի արագ սննդի ավտոմատացված ծրագիրը դուք կարողանում եք կառավարել Ձեր բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր գործառույթները:
![Արագ և էժան, բայց շահութաբեր](/f/581d9b603c079a9250410781/fastfood%202.png)
Տարբեր պահանջներ՝ տարբեր ծրագրային մոտեցում
Արագ սննդի կետի գործունեության պարագայում հիմնականում ուտեստներ պատրաստելու համար նախապես պատրաստվում են կիսաֆաբրիկատներ, որոնց օպտիմալ օգտագործումը և թափոնների նվազեցումը խիստ ազդում են բիզնեսի արդյունավետության վրա:
Ծրագիրը մշակված է այնպես, որ ապահովի կիսաֆաբրիկատների համալիր վերահսկում՝ նվազեցնելով փչացող ապրանքների քանակը:
Կարևոր է հաշվառել վաճառքները և դրանց ակտիվ ժամերը, մարդկանց նախընտրած ուտեստները: Անկախ այն բանից, թե ինչպիսին է Ձեր բիզնեսը մեր ծրագրով Դուք կարող եք ձեռքը մշտապես զարկերակին պահել:
![Տարբեր պահանջներ՝ տարբեր ծրագրային մոտեցում](/f/5821cc963c079a6a54193c4b/fastfood2_small.jpg)
Կարող են վճարել, հետո նոր օգտվել
Համակարգը ճկուն է նաեւ վճարման առանձնահատկությունների առումով: Ասենք, Ձեր բիզնեսում պետք է հաճախորդը նախ մոտենա դրամարկղին, վճարի, վերցնի կտրոնը, հետո դա տրամադրի պատրաստողին: Մեր համակարգի համար խնդիր չէ՝ վճարումը սկզբից կազմակերպել:
Թափանցիկ կազմակերպում է նաեւ առաքման գործընթացը: Ուզո՞ւմ եք հետեւել շարժին: Խնդրեմ: Երբ հեռախոսով պատվերն ընդունում են, միանգամից մտնում է ծրագիր, ձեւակերպվում, կտրոնը տպվում. մնում է առաքիչը վերցնի ու գնա: Իսկ դուք օնլայն վերահսկում եք եւ տեղյակ եք՝ որ հասցեից ինչ պատվեր ստացաք:
![Կարող են վճարել, հետո նոր օգտվել](/f/581d939b3c079a764d410732/chasharan1_small.jpg)
Անհրաժեշտը միշտ ձեռքի տակ է ու հաշվառված
Ծրագիրը հետևում է նաև որ պատրաստողի ձեռքի տակ միշտ լինեն անհրաժեշտ բոլոր բաղադրամասերը:
Ծրագրով խոհանոցը անմիջապես տեղեկացվում է՝ ինչ և ինչքան է պետք: Նման մոտեցումը թույլ է տալիս խնայել պատրաստողի ժամանակը, իսկ խոհանոցին՝ մատակարարել ժամանակին:
Ավելին՝ բոլոր արված գործառույթները պահվում են համակարգում՝ թույլ տալով հետագայում վերլուծություններ անել:
![Անհրաժեշտը միշտ ձեռքի տակ է ու հաշվառված](/f/581d95163c079a174f410719/cafe3.png)