Development of business process description and documentation

Բիզնես պրոցեսի կամ գործընթացի մշակում.

նկարագրում և փաստաթղթավորում

   Բիզնես գործընթացների փաստաթղթավորման և նկարագրման ընդունված տարբերակ է, երբ բիզնես գործընթացը ներկայացվում է բլոկ սխեմաների և աղյուսակային բլոկ սխեմաների ընկալման համար առավել պարզ տեսքով: Սակայն նախքան բիզնես պրոցեսի բլոկ սխաման և սխեմայի դետալները գծելը, անհրաժեշտ է կարողանալ պատկերացնել կամ ստեղծել ընդհանուր պատկեր. ով կամ ովքեր են  մասնակցում պրոցեսին, ինչպես են համագործակցում միմյանց և շրջակա աշխարհի հետ և այլն: Դա շատ ավելի կարևոր է առավել բարդ պրոցեսների դեպքում, երբ մասնակցում են բազմաթիվ ստորաբաժանումներ և աշխատակիցներ: Այդ պատճառով բիզնես պրոցեսները անհրաժեշտ է նկարագրել ստանդարտացված՝  օգտագործելով պրոցեսների ստանդարտ ձևեր և քարտեզներ: Նկարագրման գործում առաջին քայլը պետք  է լինի պրոցեսների փոխկապակցվածության քարտեզի մշակումը:

Բիզնես պրոցեսի նկարագրումը պետք է բաղկացած լինի հետևյալ քայլերից.

1. Բիզնես պրոցեսի ստանդարտ և յուրահատուկ ձևեր –պրոցեսի նկարագրման համար կիրառվում է տիպային օրինակ, որպեսզի տարբեր մարդիկ միատեսակ կամ ստանդարտացված  կերպով  ֆիքսեն տարբեր պրոցեսներ

2. Բիզնես պրոցեսի քարտեզ –բիզնես գործընթացի նկարագրումն է բլոկ սխեմաների տեսքով: Ստեղծված քարտեզը հնարավորություն է տալիս սինխրոնացնել օպերացիաները, հետևել ստորաբաժանումների միջև ինֆորմացիայի և փաստաթղթերի անցման ճանապարհին: Բիզնես գործընթացի քարտեզագրման ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալ հարցերը՝

  • Ինչպիսի փաստաթղթով է ավարտվում աշխատանքային ցիկլը
  • Ում է փոխանցվում այդ փաստաթուղթը
  • Ովքեր են ներգրավված կազմակերպության ներսում և դրսից
  • Ով է տալիս առաջադրանք /հանձնարարական/ պրոցեսի թողարկման համար

3.  Բիզնես պրոցեսի ճանապարհային քարտեզ: Իրական բիզնես գործընթացներում շատ հաճախ մասնակցում են կազմակերպության մի քանի ստորանաժանումներ: Նաև հանդիպում են ճյուղավորված՝ զուգահեռ իրականացվող գործառույթներ, այդ իսկ պատճառով ճանապարհային քարտեզով ներկայացնելը պարզեցնում է ընկալումը: Ճանապարհային քարտեզը տրամադրում է գործընթացի տրամաբանական սխեման՝ նյութական միջոցների, մարդկանց, ֆինանսական միջոցների և ինֆորմացիոն հոսքերի շարժի վերաբերյալ:

4. Բիզնես-պրոցեսի ցուցանիշների մատրիցաներ/աղյուսակներ/ գնահատում է բիզնես պրոցեսի աշխատունակությունը, ինչպես նաև կարևորության աստիճանը: Կիրառվում է նաեւ  կազմակերպության ընդհանուր գործունեության  փոխկապակցվածությունը և գործընթացի ազդեցությունը գնահատելու համար:

5. Բիզնես գործընթացի բլոկ սխեմայի նախագծում: Բլոկ սխեման իրենից ներկայացնում է բիզնես պրոցեսի բոլոր մասնակիցների փոխհարաբերությունների ամբողջ շղթայի /սպառող, մատակարար, կատարող/ պարզ ընկալելի սխեմատիկ նկարագրություն:

6. Բիզնես պրոցեսների հանգույցների /հոդերի/ նկարագրում: Ձեռնարկության գործունեության բիզնես գործընթացների հանգույցները նկարագրելը ամենաբարդ խնդիրներից է, քանի որ առաջանում են կոնֆլիկտային իրավիճակներ պրոցեսների սեփականատիրոջ կամ պատասխանատուների միջև՝ համաձայնության գալու ընթացքում:

7. Բիզնես պրոցեսի նկարագրության բացվածքը կազմակերպության համար հարմար կարող է լինել ցանկացած եղանակով, սակայն պարտադիր պետք է պարունակի հետևյալ հիմնարար դրույթները.

  • Բիզնես գործընթացի լիարժեք անվանումը
  • Բիզնես պրոցեսի կոդը
  • Բիզնես պրոցեսի հիմնական նպատակը
  • Բիզնես պրոցեսի նպատակը
  • Բիզնես պրոցեսի սեփականատերը
  • Բիզնես պրոցեսի ղեկավարը
  • Նորմատիվներ
  • Բիզնես պրոցեսի մուտքը
  • Բիզնես պրոցեսի ելքը
  • Ռեսուրսները որոնք ներգրավված են տվյալ բիզնես պրոցեսում
  • Ներքին և արտաքին մատակարարները
  • Ներքին և արտաքին սպառողները
  • Գործընթացի չափման պարամետրերը
  • Բիզնես գործընթացի արդյունավետության ցուցանիշները
  • Բիզնես գործընթացի փաստաթղթավորում

8.  Բիզնես պրոցեսի ցուցանիշների /ինդիկատորներսահմանումը հնարավորություն է տալիս չափել արդյունավետությունը, այդ իսկ պատճառով բիզնես գործընթացը պետք է բնութագրվի հստակ ցուցանիշներով, որոնք հնարավորություն կտան գնահատել և չափել բիզնես գործընթացի արդյունավետությունը: Բիզնես գործընթացի արդյունավետության հիմնական ցուցանիշները բաժանվում են 4 խմբի՝ որակ, իրականացման տևողություն կամ ժամանակ, քանակծախսեր:

9. Բիզնես գործընթացի իրականացման կանոնակարգերի մշակում. Բիզնես գործընթացները անհրաժեշտ է ձևակերպել Բիզնես գործընթացների օպերացիաների իրականացման կանոնակարգի առանձին փաստաթղթերի տեսքով: Եթե չիրականացվի կանոնակարգերի փաստաթղթավորում հետագայում ձեռնարկության գործունեության օպտիմալացման հնարավորություն  չենք ունենա:


Price list

Simple

$19

per month

PC: 1

Users: 1

Database: 3GB

Trainings: 4 hours per month

Email Support

Sign Up

Suitable

$39

per month

PC: 2, 3

Users: 2, 3

Database: 6GB

Trainings: 4 hours per month

Email Support

Sign Up

Pro

$79

per month

PC: 4, 5

Users: 4, 5

Database: 10GB

Trainings: 4 hours per month

Email Support

Sign Up

Other

We need

to talk

PC: > 5

Users: > 5

Database: > 10GB

Trainings: > 4 hours per month

Email Support

Sign Up

 

10 reasons why you need our services

 

  1. Flexible cost -  pay monthly.
  2. Maximum adaptivity – software is very adjustable, so it can fit your business the best.

  3. All features by the same price – no matter which sections you are using pay the same cost.

  4. High security level – software has 4 level security to guaranty your safeness.

  5. Fee free server– you are not required to pay for server and its support, we will do that for you.

  6. Free trainings–  our customers will get free training hours every month.

  7. Multilanguage approach – Software is in available in Armenian, but it is also available in other languages as well

  8. Data export/Import opportunity- Software has variety of tools to import/export information

  9. Free updates – You will receive all new versions every month for free

  10. Free support – You can address us all your problems by e-mail and receive a quick response.

 


Share