What is a business process

Ինչ է բիզնես պրոցեսը

    Կազմակերպության ստեղծման պահից այդտեղ սկսում են ընթանալ որոշակի պրոցեսներ կամ գործընթացներ, որոնք ուղղված են տարատեսակ նպատակների իրագործմանը. օրինակ, հաճախորդներին ապրանք կամ ծառայության տրամադրելուն: Որքան խոշոր է կազմակերպությունը, այնքան բարդ և խճճված են բիզնես պրոցեսները: Հիմնականում, առաջացող գործընթացները օպտիմալ չեն, որը հանգում է ռեսուրսների ոչ արդյունավետ վատնման, իսկ ռեսուրսները, ցավոք, գրեթե միշտ  սահմանափակ են:

   Փորձենք նախ հասկանալ՝ ինչ է բիզնես պրոցեսը կամ բիզնես գործընթացը և ինչպես է սահմանվում: Բիզնես պրոցեսը դա պարբերաբար կրկնվող և փոխկապակցված միջոցառումների շարք է /գործողություններ, գործառությներ, օպերացիաներ/, որի իրականացման դեպքում օգտագործվում են որոշակի ռեսուրսներ /հումք, նյութ, ժամանակ, էներգակիրներ, մարդկային ռեսուրս և այլն/ և ստեղծվում է որոշակի արդյունք կամ արժեք սպառողի համար: Սպառողը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Ընդ որում, ներքին սպառող կարող է լինել միևնույն կամ այլ ստորաբաժանման աշխատակից, իսկ արտաքին սպառող՝ գնորդը, գործընկերը, պոտենցիալ հաճախորդը, մատակարարը և այլն:     

    Ռեստորանային գործունեության օրինակի վրա դիտարկենք ճաշատեսակի պատրաստման և մատուցման գործընթացը. այստեղ կարելի է առանձնացնել փոխկապակցված երկու պրոցես, առաջինը՝ պատվերի ստացում խոհանոց և ուտեստի պատրաստում, իսկ երկրորդը՝ մատուցում: Ճաշատեսակի պատրաստման ժամանակ խոհարարն   իրականացնում է բազմաթիվ օպերացիաներ և գործողություններ, ծախսում է մթերք, բնական գազ, և օգտագործվում են խոհարարի և օգնականաի ռեսուրսները: Պրոցեսի ելքում, որպես արդյունք կամ արժեք, ուտեստն է, իսկ սպառողը այս դեպքում ներքին  է՝ մատուցողը:  Պատրաստի ուտեստի մատուցումը մեկ այլ բիզնես գործառույթ է, որի սպառողը   արտաքին է՝   ռեստորանի հաճախորդը,   որի համար ստեղծվել է որոշակի արժեք: Իսկ արժեքը ստեղծելու համար օգտագործվել է ճաշատեսակը, ափսեն և մատուցողի ծախսած ժամանակը:

Եթե փորձենք հաշվառել, նույնիսկ փոքր ընկերությունում ընթացող բիզնես գործընթացները մի քանի տասնյակից ավելի են: Այդ իսկ պատճառով, բիզնես պրոցեսները խմբավորվում են՝ կարևորն անկարևորից տարանջատելու նպատակով: Բիզնես պրոցեսները սովորաբար բաժանվում են երեք խմբի. առաջնային-հիմնական, աջակցող-օժանդակ և զարգացման: Սկզբունքորեն, կազմակերպության համար անկարևոր գործընթացներ չկան, կան պրոցեսներ, որոնք կարևոր չեն սպառողի համար, սակայն առանց դրանց ընկերությունը չի կարողանա գործունեություն ծավալել: Առաջանում են նաև այնպիսի բիզնես գործընթացներ, որոնք ավելորդ են և  անհրաժեշտ չեն ոչ արտաքին, ոչ ներքին սպառողին, ոչ էլ կազմակերպությանը: Շուկայի փոփոխության, նոր ապրանքի կամ ծառայության առաջացման, ինչպես նաև որոշակի ներքին օպտիմալացման դեպքում անհրաժեշտություն է առաջանում արդեն առկա և նկարագրված բիզնես պրոցեսները բարելավել, ինչպես նաև վերակառուցել տարբեր բիզնես պրոցեսներ: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ բիզնես պրոցեսները, սովորաբար, կառավարում են ավտոմատացված կերպով: Բիզնես գործընթացների ավտոմատացված կառավարման համար օգտագործվում են տարբեր ծրագրային համակարգեր, ծրագրեր, կամ հատուկ ծրագրային փաթեթներ, մոդուլներ՝ CRM, BPM, WMS, Trade, ERP որտեղ նկարագրված է լինում այս կամ այն բիզնես պրոցեսը և այն հաջորդական քայլերը, որոնք պետք է իրականացնի աշխատակիցը վերջնական արդյունքին հասնելու համար:


Price list

Simple

$19

per month

PC: 1

Users: 1

Database: 3GB

Trainings: 4 hours per month

Email Support

Sign Up

Suitable

$39

per month

PC: 2, 3

Users: 2, 3

Database: 6GB

Trainings: 4 hours per month

Email Support

Sign Up

Pro

$79

per month

PC: 4, 5

Users: 4, 5

Database: 10GB

Trainings: 4 hours per month

Email Support

Sign Up

Other

We need

to talk

PC: > 5

Users: > 5

Database: > 10GB

Trainings: > 4 hours per month

Email Support

Sign Up

 

10 reasons why you need our services

 

  1. Flexible cost -  pay monthly.
  2. Maximum adaptivity – software is very adjustable, so it can fit your business the best.

  3. All features by the same price – no matter which sections you are using pay the same cost.

  4. High security level – software has 4 level security to guaranty your safeness.

  5. Fee free server– you are not required to pay for server and its support, we will do that for you.

  6. Free trainings–  our customers will get free training hours every month.

  7. Multilanguage approach – Software is in available in Armenian, but it is also available in other languages as well

  8. Data export/Import opportunity- Software has variety of tools to import/export information

  9. Free updates – You will receive all new versions every month for free

  10. Free support – You can address us all your problems by e-mail and receive a quick response.

 


Share