Ատամնաբուժարանի կառավարման համակարգ

Պրոեկտի մանրամասներ

Նպատակ Ատամնաբուժարանի կառավարման գործընթացի ավտոմատացում:
Խնդիրներ Կառավարման մեթոդներից ելնելով համակարգի ադապտացում ըստ հաճախորդի պահանջի.
Սկիզբ 2008 - այժմ
Թիմ: Տիգրան Մանուկյան - պրոեկտի ղեկավար
Գոռ Ռուստամյան - արխիտեկտոր
Կարեն Մուրադյան - ծրագրավորող
Գոռ Սարգսյան - Որակի պատասխանատու
Նվաճումներ: 20 հաճախորդ 2013

Պատվիրատուներ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր ընկերության կողմից ստեղծված ատամնաբուժարանի ավտոմատացված կառավարման համակարգը: Ծրագիրը թույլ է տալիս առանց մեծ ջանքեր ու ժամանակ վատնելու իրականացնել ատամնաբուժական գործում առկա գործընթացների և գործառույթների լիարժեք էլեկտրոնային կառավարում: Այն ամբողջությամբ ու մանրամասնորեն ընդգրկում է ատամնաբուժարանում ընթացող բուժական պրոցեսների, հաշվապահության, հիվանդների հետ կապված աշխատանքային գործառույթները: Ծրագրում ներդրված հաշվետվությունների ճկուն ենթահամակարգը թույլ կտա ոչ միայն վերահսկել իրականացված աշխատանքների դինամիկան ու ֆինանսական շարժը, այլ նաև ունենալ կայուն հիմք ստատիստիկ վերլուծություն իրականացնելու համար: Համակարգը, ներդրվելով մի շարք ատամնաբուժական հաստատություններում, ժամանակի ընթացքում շտկվել և հարմարեցվել է պատվիրատուների պահանջներին, որի արդյունքում հաստատվել է կայուն և համակարգված ծրագրային ապահովում, որն իրականացնում է հետևյալ գործառույթները:

Կլինիկա

  • Աշխատակազմի հաշվառում,
  • Հիվանդների գրանցում և հերթագրում,
  • Հիվանդությունների անվանումների ստեղծման բլոկ,
  • Բուժման մեթոդների և գնացուցակի հաշվառում,
  • Ախտորոշման գրանցում,
  • Բուժման գործընթացի ամբողջական հաշվառում,
  • Հիվանդի բժշկական քարտը դիտելու և տպելու հնարավորություն,
  • Հիվանդի մասին ցանկացած տվյալների որոնում:

Հաշվապահություն

  • Դրամական հաշիվներ (բանկ, դրամարկղ),
  • Դրամարկղի մուտք, ելք, շարժ,
  • Ծախսերի հաշվառում նաև առանձնացված խմբերով,
  • Վճարում հիվանդից, վճարում բժշկին,
  • Փոխարժեքի սահմանում, տարադրամի փոխանակում:

Հաշվետվություններ

  • Կատարված աշխատանքների հաշվետվություն,
  • Հիվանդների պարտավորությունների հաշվետվություն,
  • Կլինիկայի եկամուտների հաշվետվություն,
  • Փաստաթղթերի պատրաստում և տպում:

Ծառայությունների խմբեր և ծառայությունների տեսակներ

Պրոցեդուրաներ

Ծախսեր

Այցելուի գրանցում

Աշխատակցի գրանցում

Աշխատակցի տոկոսաչափ

Իրացում/վճարում

Գնացուցակ

Հերթագրում

Հետազոտություն/Ախտորոշում

Պլանավորում և Բուժում

Սինխրոնիզացիա Google Calendar-ի հետ

Share