Ստոմատոլոգիական կլինիկա
Ստոմատոլոգիական կլինինիկայի կառավարման ավտոմատացված համակարգը՝ MS Dentistry, ծրագրային փաթեթ է, որը նախատեսված է ստոմատոլոգիական կլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների և անհատ ստոմատոլոգի աշխատանքը արդյունավետ կառավարելու համար: Համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի վարել բժշկական և հաշվապահական ինֆորմացիայի գրանցումը ու վերլուծությունը:
MS Stomotology համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել բիզնես գործընթացների ավտոմատացում, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և հաճախոդների սպասարկման որակը, այն թույլ կտա արդյունավետության ցուցանիշների համակարգի միջոցով օբյեկտիվ գնահատել աշխատակազմին և արդյունավետ կառավարել ֆինանսական և նյութական միջոցները:
![Ստոմատոլոգիական կլինիկա](/f/5439bbaf784dc86b6b0000d3/Mer%20Soft%20Dental%20Clinic.png)
Կլինիկա
- Աշխատակազմի հաշվառում
- Հիվանդների գրանցում և հերթագրում
- Հիվանդությունների անվանումների ստեղծում
- Բուժման մեթոդների և մատուցվող ծառայությունների հաշվառում
- Ախտորոշում, պլանավորում, բուժում
![Կլինիկա](/f/5439bf37784dc86c6b0000bd/Mer%20Soft%20Stomatology%20employe.png)
Ֆինանսներ
- Բանկային հաշիվների կառավարում
- Առանձնացված դրամարկղերի վարում
- Դրամական միջոցների շրջանառություն, մնացորդ և գործառույթներ (դրամարկղ, բանկ)
- Դրամի շարժ
- Ծախսերի պլանավորում և հաշվառում
- Վճարում հիվանդից, կատարված ծառայության դիմաց
- Վճարում աշխատակցին կատարած աշխատանքի դիմաց
- Մատուցված ծառայությունների դիմաց փուլային վճարում ըստ ժամանակացույցի
![Ֆինանսներ](/f/5439b243784dc8676b0000aa/Mer%20Soft%20Trade%20reports.png)
Օրացույց
- Հաճախորդի այցելությունների օրացույց
- Ինտեգրացիա Google Calendar-ի հետ
- Պլանավորում և հիշեցումներ
- Զբաղվածության վերլուծություն
- Կենտրոնացված կառավարում և վերահսկում
- Ճկուն գնային քաղաքականության հնարավորություն
- Մեկ ընդհանուր տվյալների բազա
![Օրացույց](/f/5439c5bf784dc874100000ca/Google%20Calendar%20Mer%20Soft.png)
CRM, մարքեթինգային գործիքներ
Համակարգում ներդրված զեղչային և բոնուսային համակարգերի շնորհիվ դուք կկարողանաք ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:
Կկարողանաք վարել ճկուն գնային և զեղչային քաղաքականություն:
Հնարավոր կդառնա տարանջատել Ձեր հաճախորդներին ըստ հավատարմության ցուցանիշների:
Դուք կկարողանաք վարել հաճախորդների սպասարկման յուրահատուկ քաղաքանություն, որը կմոտիվացնի Ձեր աշխատակիցներին:
![CRM, մարքեթինգային գործիքներ](/f/5439a056784dc86b6b00005e/Mer%20Soft%20CRM%20main.png)
Փաստաթղթաշրջանառություն
Համակարգում ներդրված Fast Report ենթահամակարգի միջոցով հնարավոր է ստեղծել տարատեսակ փաստաթղթեր, որոնց հնարավոր է օգտագործել լիարժեք հաշվառում վարելու նպատակով
- Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ
- Հաշիվ ապրանքագրեր
- Վճարման հաշիվներ
- Հաճախորդի հետազոտության թերթիկ
- Հաճախորդի բուժման և պլանավորման թերթիկ
- Հաճախորդի անձնական թերթիկ
- Այլ տեսակի փաստաթղթերի ներդրման հնարավորություն համաձայն Ձեր պահանջի:
![Փաստաթղթաշրջանառություն](/f/5439c8e5784dc880100000dc/MerSoft%20Document.png)
Լրացուցիչ գործիքներ
- Պաշտպանված տվյալների բազա
- Օգտագործողների իրավունքների սահմանափակում
- Բազմալեզու օգտագործման հնարավորություն
- Ծախսերի պլանավորման և հաշվառման համակարգ
- Փնտրման և ֆիլտրման հնարավորություն
- Բազմաթիվ հաշվետվություններ
- Ծրագրի ցանցային օգտոգործման հնարավորություն
- Աշխատակիցների հաճախումների վերահսկման հնարավորություն
- CRM համակարգի հետ ինտեգրացիայի հնարավորություն
![Լրացուցիչ գործիքներ](/f/5439ca55784dc8836b0000ec/Stomatology%20Mer%20Soft.png)