Հյուրանոցի կառավարման համակարգ

Պրոեկտի դետալներ

Նպատակ: Կառավարման պրոցեսների ավտոմատացում
Խնդիրներ: Հաճախորդի կարիքների բացահայտում, կառավարման պրոցեսների մասնատում
Սկիզբ: 2013 - այժմ
Թիմ: Տիգրան Մանուկյան - Մենեջեր
Գոռ Ռուստամյան - Արխիտեկտոր
Կարեն Մուրադյան - Ծրագրավորող
Գեղամ ԳԵղամյան - Որակի պատասխանատու
Նվաճումներ: 9 գնորդ 2013 թվականին

Պատվիրատուներ

Հյուրանոցի կառավարումը բավականին ժամանակատար և ջանքատար է, իսկ բիզնեսի զարգացման արագ տեմպերից ելնելով` հյուրանոցի մենեջերները ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ ժամանակ վատնել անհամար հաշվարկների ու թղթաբանության վրա, բայց միևնույն ժամանակ կենսականորեն կարևոր է տեղյակ լինել բոլոր գումարային և թղթաբանական գործընթացներից, որոնք կատարվում են հյուրանոցում: Մեր Սոֆթ ընկերության կողմից մշակված հյուրանոցի կառավարման համակարգը թույլ կտա կենտրոնանալ Ձեզ համար ամենաէական գործողության վրա: Այս համակարգը նախատեսված է հյուրանոցում կատարվող առևտրային և սպասարկման գործընթացների կառավարման, օպտիմալացման և պարզեցման համար:

 

Համակարգը տալիս է հետևյալ հնարավորությունները.
  • Իրականացնել հյուրանոցում կատարվող գործառույթների վերահսկումը (նաև հեռահար կարգով),
  • Զգալիորեն ավելացնել հյուրանոցի շահույթը` նվազեցնելով կորուստները,
  • Ձեռք բերել շոշափելի առավելություն մրցակիցների նկատմամբ` սպասարկման որակի և արագության բարձրացման հաշվին,
  • Կատարել կազմակերպության գործունեության արդյունավետությունը լուսաբանող հարմար և հասկանալի վերլուծություն,
  • Ստանալ համապատասխան ֆինանսական և ապրանքանյութական հաշվետվություններ ցանկացած ժամանակահատվածում:

Ծառայությունների խմբեր և ծառայությունների տեսակներ

Պրոցեդուրաներ

Ծախսեր

Այցելուի գրանցում

Աշխատակցի գրանցում

Աշխատակցի տոկոսաչափ

Իրացում/վճարում

Գնացուցակ

Հերթագրում

Հետազոտություն/Ախտորոշում

Պլանավորում և Բուժում

Սինխրոնիզացիա Google Calendar-ի հետ

Share