Պահեստի կառավարման համակարգ

Պրոեկտի մանրամասներ

Նպատակ Պահեստի կառավարման գործընթացի ավտոմատացում:
Խնդիրներ Կառավարման մեթոդներից ելնելով համակարգի ադապտացում ըստ հաճախորդի պահանջի.
Սկիզբ 2008 - այժմ
Թիմ: Տիգրան Մանուկյան - պրոեկտի ղեկավար
Գոռ Ռուստամյան - արխիտեկտոր
Վահե Միքաելյան - ծրագրավորող
Հայկ Բաղդասարյան - Որակի պատասխանատու
Նվաճումներ: 20 հաճախորդ 2013

Պատվիրատուներ

Մեր Սոֆթ ՍՊԸ-ն հատուկ պահեստի կառավարման խնդիրներ ունեցող ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար մշակել է «Պահեստի կառավարման ավտոմատացված համակարգ»-ը, որը հնարավորություն է տալիս լիարժեք կերպով կառավարել ու վերահսկել տեղի ունեցող գործընթացները, ստանալ շրջանառու միջոցների և ապրանքանյութական արժեքներին վերաբերող հաշվետվություններ` առանց բիզնեսմենի համար խիստ թանկ ժամանակն անհիմն վատնելու: Փաստաթղթաշրջանառության միջոցով հնարավոր կլինի վերականգնել իրականացված գործարքները, ինչպես նաև ստանալ լիարժեք ինֆորմացիա ապրանքների շարժի և մնացորդների վերաբերյալ:

Համակարգի հիմնական գաղափարները

  • Ապրանքի ձեռք բերում, իրացում (նաև մանրածախ),
  • Աշխատանք բարկոդ սկաներով,
  • Ապրանքի վերադարձ, հետ ընդունում,
  • Գործընկերների/գնորդների հաշիվների վարում մի քանի փոխարժեքով,
  • Գործընկերների/գնորդների պարտքի վերանայում,
  • Դրամական միջոցների շրջանառություն, մնացորդ և գործառույթներ (դրամարկղ, բանկ),
  • Ապրանքի դուրս գրում պահեստից,
  • Ապրանքանյութական արժեքների տեղաշարժ,
  • Առանձին պահեստների կառավարում,
  • Ապրանքի կոմպլեկտավորում,
  • Ժամկետն անցնող ապրանքի ավտոմատ վերահսկում,
  • Ապրանքի ավտոմատացված քանակական վերահսկում նախկինում կուտակված ստատիստիկ վերլուծության հիման վրա,
  • Պատվերների ձևակերպում,
  • Գնագոյացում, ինքնարժեքի հաշվարկ,
  • Ապրանքանյութական արժեքների վերագնահատում:
  • Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ,
  • Հաշիվ ապրանքագիր,
  • Վճարման հաշիվ,
  • Ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի օրդերներ,
  • Բեռնագիր,
  • Պահեստի մուտքի և ելքի օրդերներ,
  • Տեղեկանք գնորդներին տրված հարկային հաշիվների վերաբերյալ:
  • Գնորդների հաշվետվություն ըստ իրացումների,
  • Մատակարարների հաշվետվություն ըստ ձեռքբերումների,
  • Գործընկերների պարտավորությունների հաշվետվություն,
  • Պահեստի մնացորդների հաշվետվություն,
  • Ըստ պահեստի շարժի,
  • Ըստ նյութական միջոցների առկայության,
  • Փչացող ապրանքի վերաբերյալ,
  • Վաճառքների ընդհանրացված հաշվետվություն (ԱԱՀ, զրոյական ԱԱՀ, ԱԱՀ-ից ազատված, մանրածախ վաճառք):

Տեխնիկական առավելություններ

  • Զգալիորեն արագացնում է ապրանքի գույքագրման գործընթացը պահեստում,
  • Թեթևացնում է թղթաբանական աշխատանքը,
  • Օպտիմալացնում է ապրանքի ընդունման ու տեղափոխման գործընթացը պահեստում,
  • Նշանակալիորեն կրճատում է աշխատակիցների կողմից պահեստի գործընթացների մասին տեղեկությունները մուտքագրելու վրա ծախսվող ժամանակը,
  • Իրական ժամանակ ռեժիմով համեմատում է ընթացիկ հաշիվներն ու մնացորդները,
  • Բարձրացնում է պահեստում ապրանքի փնտրման արագությունը:

Ծառայությունների խմբեր և ծառայությունների տեսակներ

Պրոցեդուրաներ

Ծախսեր

Այցելուի գրանցում

Աշխատակցի գրանցում

Աշխատակցի տոկոսաչափ

Իրացում/վճարում

Գնացուցակ

Հերթագրում

Հետազոտություն/Ախտորոշում

Պլանավորում և Բուժում

Սինխրոնիզացիա Google Calendar-ի հետ

Share