Ի՞նչ կստանա հյուրանոցի ադմինիստրացիան

Ի՞նչ կստանա հյուրանոցի ադմինիստրացիան

 

Հյուրանոցային բիզնեսում հյուրերի մեծաքանակ հոսք սպասարկող աշխատողները մեծապես լարվում են: Աշխատողները փորձում են հասցնել բոլորին սպասարկել, որպեսզի չառաջանան կուտակումներ և հյուրերի կողմից դժգոհություններ, ինչը, սակայն, գործնականում անխուսափելի է լինում:  Հյուրանոցի ընդունարանը այն վայրն է, որտեղ ձևավորվում է պատկերացում հյուրանոցի սպասարկման որակի մասին, ուստի առաջնային խնդիր է ադմինիստրատիվ աշխատանքի կարգավորումը: Աշխատողների լարվածության, շտապողականության հետևանքով հյուրերի գրանցման պրոցեսում սխալմունքներից զերծ մնալու լավագույն միջոցը ավտոմատացված համակարգերի կիրառումն է, որոնք ամբողջությամբ կավտոմատացնեն հաճախորդների հետ աշխատանքը, կօգնեն ավելի արդյունավետ օգտագործել համարների ֆոնդը, ռազմավարական տեսանկյունից ավելի էֆեկտիվ կառավարել, կուտակել ամբողջական և հավաստի ինֆորմացիա հյուրերի և ողջ աշխատանքային պրոցեսի վերաբերյալ:

Համակարգի միջոցով հնարավոր կլինի՝

  • Բարձրացնել ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
  • Նվազեցնել լարվածությունը հերթագրման ընթացքում առաջացած հերթերի ժամանակ
  • Ստեղծել հյուրերի էլեկտրոնային քարտադարան, որտեղ կպահպանվի  հյուրերի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա՝ նախասիրություններ, հյուրընկալության հաճախականություն, մեկ հյուրընկալման ընթացքում ծախսած գումարի չափ և այլն
  • Պարզել հյուրերի կապերը. թե ազգակցական կամ գործընկերային ինչ հարաբերությունների մեջ են մեկ այլ հյուրի հետ /քույր, եղբայր, ծնող, ընկեր, գործընկեր, հարևան/
  • Հստակ տեսնել, թե տվյալ հյուրն ամեն անգամ հյուրընկալվելիս որ հարկն ու սենյակն է նախընտրում, ինչ խմիչք է ուզում, որ իր մինի բարում լինի, ունի արդյոք ընտանի կենդանի, որի համար անհրաժեշտ է հատուկ տեղ նախապատրաստել և այլն:

Մեր համակարգերը կարող եք Ձեռք բերել ապառիկ

Պարզ

9900դր.

ամսական

Համակարգիչ: 1

Օգտագործող: 1

Տվյալներ: 3GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստով

Ընտրել

Հարմար

19900դր.

ամսական

Համակարգիչ: 2, 3

Օգտագործող: 2, 3

Տվյալներ: 6GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

Պրոֆ

39900դր.

ամսական

Համակարգիչ: 4, 5

Օգտագործող: 4, 5

Տվյալներ: 10GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

Այլ

Պետք է

քննարկենք

Համակարգիչ: > 5

Օգտագործող: > 5

Տվյալներ: > 10GB

Դասընթաց: > 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

 

10 պատճառ մեր ծառայություններից օգտվելու համար

 

  1. Ճկուն գնային քաղաքականություն, վճարեք ամսավճարով:
  2. Առավելագույն համապատասխանեցում Ձեր բիզնեսին. ծրագիրն ունի կարգավորումների ճկուն համակարգ, որը թույլ է տալիս վերջինիս լավագույն կերպով հարմարեցնել Ձեր բիզնեսի պահանջներին:
  3. Մեկ ընդհանրական գին. անկախ այն հանգամանքից, թե ծրագրի ինչ գործառույթներից եք օգտվում, դուք միշտ վճարում եք նույն գինը՝ առանց հավելավճարների:
  4. Անվտանգության բարձր մակարդակ. ծրագիրն ունի անվտանգության չորս մակարդակ, որոնք երաշխավորում են Ձեր տվյալների լիարժեք անվտանգությունը:
  5. Դուք չեք վճարում սերվերի համար. Ձեզ անհրաժշետ չէ ձեռք բերել թանկարժեք սերվեր և վճարել սպասարկման համար, մենք կհոգանք այդ ծախսերը:
  6. Անվճար ուսուցում. Լինելով մեր հաճախորդը՝ դուք կարող եք անվճար մասնակցել ամեն ամիս կազմակերպվող ծրագրի ուսուցման դասընթացներին:
  7. Ծրագիրը բազմալեզու է. ծրագիրը ամբողջությամբ հայաֆիկացված է, բայց այն հասանելի է ցանկացած լեզվով կամ լեզուներով:
  8. Արտահանման/ներբեռնման հնարավորություն. ծրագրից օգտվելիս դուք կարող եք հեշտությամբ ներբեռնել կամ արտահանել անհրաժեշտ տեղեկատվությունը:
  9. Անվճար թարմացումներ. լինելով մեր հաճախորդը՝ դուք կստանաք բոլոր ծրագրային թարմացումներն անվճար:
  10. Անվճար սպասարկում. ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել մեր էլ. հասցեին և մենք սեղմ ժամկետներում կպատասխանենք Ձեզ: 


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share