Մարքեթինգային միջոցառումների կառավարում

Մարքեթինգային միջոցառումների պլանավորումը, իրականացումը և արդյունավետության վերահսկումը վաճառքների ծավալների մեծացման կարևորագույն նախապայմաններից են: Մարքեթինգային միջոցառումները տարանջատվում են երկու խմբի ընդհանրացված (օրինակ TV կամ ռադիո գովազդ այս դեպքում հնարավոր չե հաշվառել պոտենցիալ լսարանը) և ուղղորդված նպատակային խմբերի համար(օրինակ ճանաչողական սեմինարներ կամ հատուկ ակցիաների հաճախորդների համար, այս դեպքում մասնակից լսարանը հայտնի է): Մարքեթինգային միջոցառումների գրագետ ու կանխամտածված պլանավորումը ինչպես ծախսերի այնպես էլ լսարանի ընտրության, կապահովվի ներդրումների վերադարձելիության ROI-ի բարձր ցուցանիշներ: Բազմաթիվ նույնիսկ խոշոր կազմակերպություններում որևէ կերպ չի հաշվարկվում մարքեթինգային միջոցառումների արդյունավետությունը: Չի կիրառվում նաև թվային ցուցանիշների որևէ տեսակի մոնիտորինգ, մարքեթինգային բյուջեի հստակ պլանավորում, ծախսերի հաշվարկ, գնորդների կողմից ցուցաբերված ակտիվության հաշվառում և այլն: Արդյունքում կազմակերպությունները անարդյունավետ կերպով վատնում են ֆինանսական միջոցներ որոնք կարող էին ներդրվել մի քան անգամ ավելի շահութաբեր մարքեթինգային միջոցառումներում:

Թվարկված խնդիրների լուծման համար արդյունավետ գործիք է հանդիսանում Մեր Սոֆթ CRM–ի մարքեթինգային միջոցառումների կառավարման ենթահամակարգը: Մեր Սոֆթ CRM-ը հնարավորություն է տալիս պլանավորել և իրականացնել տարբեր մարքեթինգային միջոցառումներ հաշվարկել բյուջեն և իրականացված ծախսերը, գնորդների և պոտենցիալ հաճախորդների կողմից ցուցադրված ակտիվությունը, իրականացված վաճառքները: Այս տվյալների կուտակման շնորհիվ CRM համակարգը հաշվարկում է ֆինանսական միջոցների հետ վերադարձելիության ROI թվային արժեքը: Նաև այս ենթահամակարգի միջոցով հնարավոր է իրականացնել տվյալ մարքեթինգային միջոցառմանը վերաբերվող ֆայլերի և փաստաթղթերի ու հանձնարարականների հաշվառում: 



Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share