Ի՞նչ կստանա հյուրը
Ցանկացած հաճախորդ, որը հյուրանոց է մտնում, ծախսում է բավականին մեծ գումար, իսկ գումար ծախսող ցանկացած հաճախորդ ակնկալում է բարձրորակ սպասարկում: Հյուրանոցների կառավարման ավտոմատացված համակարգը բացի հյուրանոցի ղեկավարությանը և ադմինիստրացիային տրվող առավելություններից, նպաստում է նաև հյուրերի գոհունակությանը: Համակարգը հյուրերին թույլ է տալիս խնայել ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, քանի որ շատ հյուրեր սկսել են գնահատել ոչ միայն առաջարկվող ծառայությունների որակը, այլև հյուրանոցային ծառայությունների մատուցման արագությունը՝ ամրագրում, գրանցում, բնակեցում, համարի ազատում և այլն:
Հյուրանոցի հաճախորդները գոհ կլինեն հյուրանոցից և կցանկանան նորից վերադառնալ, եթե
- Հյուրանոցից ստանան բարձրակարգ սպասարկում
 - SMS-ով կամ էլ. փոստով կամ ծրարով շնորհակալություն ստանան, որ ընտրել են հենց այդ հյուրանոցը
 - Պարբերաբար տեղեկանան հյուրանոցում առկա ակցիաների մասին
 - Ծննդյան տոնի, ամուսնության տարելիցի և այլ տոների առթիվ հատուկ զեղչային առաջարկներ ստանան
 - Զեղչային և կուտակային համակարգի առաջարկ ստանան հյուրը և նրա ընտանիքը և այլն:
 
Իհարկե, վերոնշյալը հնարավոր կլինի իրագործել և կառավարել միայն ու միայն ավտոմատացված համակարգերի կիրառմամբ:












