Ատամնաբուժարանի վաճառքների կառավարում

Վաճառքի կառավարում

Եթե ծառայությունների մատուցման գործընթացը չկառավարվի և չվերահսկվի, կորուստները կարող են լինել զգալի ծավալների: Բազմաթիվ կլինիկաներ հստակ գնացուցակներ չեն կիրառում և ներկայացված ծառայությունները շատ դեպքերում ընկալելի չեն հաճախորդի համար: Իսկ երբ պացիենտին մատուցվող բժշկական ծառայությունները մի քանիսն են, մատուցվում է կլորիկ գումար` առանց որևէ բացատրության: Այսպիսի մոտեցումը խանգարում է ծառայությունների մատուցման գործընթացին, ստեղծում կասկածամտություն հաճախորդի մոտ, և անվստահությունը նույնիսկ ստիպում է բուժումը տեղափոխել մեկ այլ կլինիկա: Արդյունքում, կլինիկան ոչ միայն կորցնում է  տվյալ հաճախորդին, այլև այդ հաճախորդի խորհրդով բազմաթիվ այլ պոտենցիալ հաճախորդների: Նման դեպքերում կլինիկայի ղեկավարները և բժիշկները մեկնաբանում են, որ հաճախորդը չցանկացավ համագործակցել բարձր գնի պատճառով, բայց ոչ թե նրա, որ հաճախորդը չհասկացավ, թե ինչի համար պետք է վճարի, ինչ հերթականությամբ, որքան ժամանակ պետք է տևի բուժումը և ինչ արդյունք է ստանալու բուժումից հետո: Կորցրած այդպիսի հաճախորդի մոտ կլինիկան վստահություն, արժեքային համակարգ և բարձրակարգ սպասարկման սպասում չի ձևավորում: 

dental sale 1 

Շատերը պացիենտների հետ վարվում են այդպես` բնականաբար ոչ միտումնավոր, այլ այն պատճառով, որ ախտորոշումից հետո բավականաչափ ժամանակատար է նաև յուրաքանչյուր հաճախորդին մանրամասն բուժման պլան ներկայացնելը և բժիշկը կարծում է, որ այդ ժամանակը կարող է ուղղել մեկ այլ հիվանդի բուժման կամ կոնկրետ մասնագիտական ծառայության մատուցմանը: Ստացվում է, որ բժիշկը ճիշտ է, բայց նաև հաճախորդը իրավունք ունի տեսնելու իրեն մատուցվելիք ծառայությունների սպեկտրը: Այս խնդրի համար նույնպես հրաշալի լուծում է ավտոմատացումը կամ ատամնաբուժարանի կառավարման ավտոմատացված համակարգը: Ատամնաբուժարանի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս ախտորոշման ժամանակ նշել հիվանդ ատամի կոնկրետ հատվածը, հեռացումը, իմպլանտը կամ ցանկացած այլ միջամտության անհրաժեշտություն, իսկ բուժման պլանը ծրագիրը գեներացնում է ավտոմատ կերպով` նախապես լրացված տեղեկատուների և պրոտոկոլների միջոցով: Նաև գրաֆիկական հզոր ինտերֆեյսն է հնարավորություն  տալիս հիվանդին տեսնել դենտալ քարտեզը և պարզ ու մատչելի  պատկերացնել, թե ինչ ծառայություններ են մատուցվելու նշված գումարի դիմաց:

Ծրագրային համակարգի բուժման պլանավորման ֆունկցիոնալ հնարավորությունը լայնորեն կիրառվում է նաև ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության դեպքում:



Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share