Ինչ է բիզնես պրոցեսը

Ինչ է բիզնես պրոցեսը

    Կազմակերպության ստեղծման պահից այդտեղ սկսում են ընթանալ որոշակի պրոցեսներ կամ գործընթացներ, որոնք ուղղված են տարատեսակ նպատակների իրագործմանը. օրինակ, հաճախորդներին ապրանք կամ ծառայության տրամադրելուն: Որքան խոշոր է կազմակերպությունը, այնքան բարդ և խճճված են բիզնես պրոցեսները: Հիմնականում, առաջացող գործընթացները օպտիմալ չեն, որը հանգում է ռեսուրսների ոչ արդյունավետ վատնման, իսկ ռեսուրսները, ցավոք, գրեթե միշտ  սահմանափակ են:

   Փորձենք նախ հասկանալ՝ ինչ է բիզնես պրոցեսը կամ բիզնես գործընթացը և ինչպես է սահմանվում: Բիզնես պրոցեսը դա պարբերաբար կրկնվող և փոխկապակցված միջոցառումների շարք է /գործողություններ, գործառությներ, օպերացիաներ/, որի իրականացման դեպքում օգտագործվում են որոշակի ռեսուրսներ /հումք, նյութ, ժամանակ, էներգակիրներ, մարդկային ռեսուրս և այլն/ և ստեղծվում է որոշակի արդյունք կամ արժեք սպառողի համար: Սպառողը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Ընդ որում, ներքին սպառող կարող է լինել միևնույն կամ այլ ստորաբաժանման աշխատակից, իսկ արտաքին սպառող՝ գնորդը, գործընկերը, պոտենցիալ հաճախորդը, մատակարարը և այլն:     

    Ռեստորանային գործունեության օրինակի վրա դիտարկենք ճաշատեսակի պատրաստման և մատուցման գործընթացը. այստեղ կարելի է առանձնացնել փոխկապակցված երկու պրոցես, առաջինը՝ պատվերի ստացում խոհանոց և ուտեստի պատրաստում, իսկ երկրորդը՝ մատուցում: Ճաշատեսակի պատրաստման ժամանակ խոհարարն   իրականացնում է բազմաթիվ օպերացիաներ և գործողություններ, ծախսում է մթերք, բնական գազ, և օգտագործվում են խոհարարի և օգնականաի ռեսուրսները: Պրոցեսի ելքում, որպես արդյունք կամ արժեք, ուտեստն է, իսկ սպառողը այս դեպքում ներքին  է՝ մատուցողը:  Պատրաստի ուտեստի մատուցումը մեկ այլ բիզնես գործառույթ է, որի սպառողը   արտաքին է՝   ռեստորանի հաճախորդը,   որի համար ստեղծվել է որոշակի արժեք: Իսկ արժեքը ստեղծելու համար օգտագործվել է ճաշատեսակը, ափսեն և մատուցողի ծախսած ժամանակը:

Եթե փորձենք հաշվառել, նույնիսկ փոքր ընկերությունում ընթացող բիզնես գործընթացները մի քանի տասնյակից ավելի են: Այդ իսկ պատճառով, բիզնես պրոցեսները խմբավորվում են՝ կարևորն անկարևորից տարանջատելու նպատակով: Բիզնես պրոցեսները սովորաբար բաժանվում են երեք խմբի. առաջնային-հիմնական, աջակցող-օժանդակ և զարգացման: Սկզբունքորեն, կազմակերպության համար անկարևոր գործընթացներ չկան, կան պրոցեսներ, որոնք կարևոր չեն սպառողի համար, սակայն առանց դրանց ընկերությունը չի կարողանա գործունեություն ծավալել: Առաջանում են նաև այնպիսի բիզնես գործընթացներ, որոնք ավելորդ են և  անհրաժեշտ չեն ոչ արտաքին, ոչ ներքին սպառողին, ոչ էլ կազմակերպությանը: Շուկայի փոփոխության, նոր ապրանքի կամ ծառայության առաջացման, ինչպես նաև որոշակի ներքին օպտիմալացման դեպքում անհրաժեշտություն է առաջանում արդեն առկա և նկարագրված բիզնես պրոցեսները բարելավել, ինչպես նաև վերակառուցել տարբեր բիզնես պրոցեսներ: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ բիզնես պրոցեսները, սովորաբար, կառավարում են ավտոմատացված կերպով: Բիզնես գործընթացների ավտոմատացված կառավարման համար օգտագործվում են տարբեր ծրագրային համակարգեր, ծրագրեր, կամ հատուկ ծրագրային փաթեթներ, մոդուլներ՝ CRM, BPM, WMS, Trade, ERP որտեղ նկարագրված է լինում այս կամ այն բիզնես պրոցեսը և այն հաջորդական քայլերը, որոնք պետք է իրականացնի աշխատակիցը վերջնական արդյունքին հասնելու համար:


Մեր համակարգերը կարող եք Ձեռք բերել ապառիկ

Պարզ

9900դր.

ամսական

Համակարգիչ: 1

Օգտագործող: 1

Տվյալներ: 3GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստով

Ընտրել

Հարմար

19900դր.

ամսական

Համակարգիչ: 2, 3

Օգտագործող: 2, 3

Տվյալներ: 6GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

Պրոֆ

39900դր.

ամսական

Համակարգիչ: 4, 5

Օգտագործող: 4, 5

Տվյալներ: 10GB

Դասընթաց: 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

Այլ

Պետք է

քննարկենք

Համակարգիչ: > 5

Օգտագործող: > 5

Տվյալներ: > 10GB

Դասընթաց: > 4 ժամ մեկ ամսում

Սպասարկում էլ. փոստ

Ընտրել

 

10 պատճառ մեր ծառայություններից օգտվելու համար

 

  1. Ճկուն գնային քաղաքականություն, վճարեք ամսավճարով:
  2. Առավելագույն համապատասխանեցում Ձեր բիզնեսին. ծրագիրն ունի կարգավորումների ճկուն համակարգ, որը թույլ է տալիս վերջինիս լավագույն կերպով հարմարեցնել Ձեր բիզնեսի պահանջներին:
  3. Մեկ ընդհանրական գին. անկախ այն հանգամանքից, թե ծրագրի ինչ գործառույթներից եք օգտվում, դուք միշտ վճարում եք նույն գինը՝ առանց հավելավճարների:
  4. Անվտանգության բարձր մակարդակ. ծրագիրն ունի անվտանգության չորս մակարդակ, որոնք երաշխավորում են Ձեր տվյալների լիարժեք անվտանգությունը:
  5. Դուք չեք վճարում սերվերի համար. Ձեզ անհրաժշետ չէ ձեռք բերել թանկարժեք սերվեր և վճարել սպասարկման համար, մենք կհոգանք այդ ծախսերը:
  6. Անվճար ուսուցում. Լինելով մեր հաճախորդը՝ դուք կարող եք անվճար մասնակցել ամեն ամիս կազմակերպվող ծրագրի ուսուցման դասընթացներին:
  7. Ծրագիրը բազմալեզու է. ծրագիրը ամբողջությամբ հայաֆիկացված է, բայց այն հասանելի է ցանկացած լեզվով կամ լեզուներով:
  8. Արտահանման/ներբեռնման հնարավորություն. ծրագրից օգտվելիս դուք կարող եք հեշտությամբ ներբեռնել կամ արտահանել անհրաժեշտ տեղեկատվությունը:
  9. Անվճար թարմացումներ. լինելով մեր հաճախորդը՝ դուք կստանաք բոլոր ծրագրային թարմացումներն անվճար:
  10. Անվճար սպասարկում. ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել մեր էլ. հասցեին և մենք սեղմ ժամկետներում կպատասխանենք Ձեզ: 


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share