Գործընկերների հաշվառում

Բիզնեսի լիարժեք զարգացման, աշխարհագրության տարածման և ընդլայնման ակտիվ ազդակներ կարող են հանդիսանալ  գործընկեր կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք որոնք հանդիսանալով Ձեր բիզնեսի, բրենդի դաշնակից անվճար, կամ վճարովի հիմունքներով տարածում են ծառայությունների, կամ ապրանքների  մասին ինֆորմացիան դրանցով հետաքրքրված անձանց:

Բուժ հաստատության գործընկերներ հանդիսանում են ապահովագրական ընկերությունները, հյուրանոցների համար լավ գործընկերներ են տուրիստական գործակալությունները նմանապես բժիշկները կարող են հանդիսանալ դեղագործական կամ առողջարանային ծառայություններ տարածող անձինք: Գեղեցկության սրահի գործընկերներ կարող են հանդիսանալ նորաձևության սրահները կամ հագուստի խանութները:

Ցանկացած ոլորտում հնարավոր է բացահայտել բազմաթիվ կազմակերպություններ կամ անհատ մարդկանց և  մասնագետների, որոնք պատրաստ կլինեն տարածել Ձեր կազմակերպության մասին ինֆորմացիան: Մեր Սոֆթի CRM–ը հնարավորություն է տալիս իրականացնել գործընկերների լիարժեք հաշվառում: Գործընկերների մասին ինֆորմացիան հնարավոր է դասակարգել ըստ գործունեության ոլորտների, ուղորդման, տարածաշրջանի և այլն: Գործընկերների ծրագրային հատվածում հնարավոր է իրականացնել ինչպես ֆինանսական այնպես էլ մարքեթինգային ինֆորմացիայի գրանցում, նաև հնարավոր է իրականացնել մարքեթինգային միջոցառումներ, շնորհավորել ծննդյան և տոնական օրերը, հրավիրել ճանաչողական սեմինարների՝ բարձրացնելով Ձեր ապագա և ներկա գործընկերների հավատարմությունը մրցակիցների նկատմամբ:



Share